20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ալեն Սիմոնյանն ու նրա քաղաքական թիմը ծափահարությունների ներքո շարունակում են հանձնել երկիրը․ Սաղաթելյան

Մենք պետք է շարունակենք պայքարը, քանի դեռ չենք հասել վերջնական արդյունքի, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Ամեն ինչ պետք է տեղի ունենա առավելագույնս արագ, բայց ժամանակին։ Իշխանության հրաժարականին հասնելու միակ ճանապարհը հասարակական լայն ճնշումն ու պարտադրանքն է։ Չի լինի ոչ մի կարեւոր խնդիր, որի շուրջ […]

«Իշխանափոխությունը նվազագույն պայմանն է, որի դեպքում է միայն հնարավոր փակել պարտության էջը». «Հայաստան» խմբակցությունը կշարունակի բոյկոտել ԱԺ նիստերը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել խորհրդարանական գործունեության վերաբերյալ։ «Խորհրդարանական մեկամյա գործունեության փորձը ցույց է տվել, որ գործադիր իշխանությունը և իր կցորդ խորհրդարանական մեծամասնությունը, խախտելով Սահմանադրությունն ու օրենքները՝ տապալում են Ազգային ժողովի բնականոն աշխատանքը: Անվտանգության լրջագույն սպառնալիքներն անտեսելով՝ գործող իշխանությունները Ազգային ժողովին պարտադրում են Հայաստանին և Արցախին պատուհասած անմիջական վտանգներին անհաղորդ օրակարգեր: Ավելին՝  ՔՊ-ի […]

Եթե Ջալալ Հարությունյանին դատում են, դրանից առաջ պետք է դատեն Փաշինյանին. Մովսես Հակոբյան․ news.am

Այո, պատերազմի արդյունքը կարող էր այլ լինել, դա միանշանակ է, եւ նման արդյունքի պատճառը սխալ կառավարումն էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ եւ ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատերազմը իր տպավորությամբ կարող էր նաև այլ ելք ունենար: Ինչ վերաբերում է Փաշինյանի պնդմանը, թե երբեմն […]

Հայկ Մարությանի նկատմամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում․ Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի դեպքի փաստով։ Մասնավորապես, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հայկ Մարությանը 2019 թվականի փետրվարի 18-ին, առանց նպատակային նշանակությունը փոխելու արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի 110 հասցեում գտնվող հողամասում տրամադրել […]

Երբ աշխարհի ու ՌԴ-ի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, մտավախություններ կան, որ դա կարող է հանգեցնել ապակայունացման մեր տարածաշրջանում. ՀՀ վարչապետ

Մեր տարածաշրջանի համար դժվար ժամանակներ են, կան անվտանգության մարտահրավերներ, Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երբ ողջ համաշխարհային հանրության և, հատկապես, անվտանգության ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերոջ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, կոնկրետ մտավախություններ կան, որ դա կարող է հանգեցնել ապակայունացման մեր տարածաշրջանում», – ասաց Փաշինյանը։ Նա հիշեցրեց, […]

Ադրբեջանի գործելաոճը ոչ մի կերպ չի կարող նպաստել սահմանային իրավիճակի իրական կայունացմանը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ պնդելով, թե, իբր, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ «Այս գործելաոճը, որի հիմքում հայկական կողմի՝ ագրեսիվ գործողություններ իրականացնելու և հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն արհեստականորեն սրելու փորձերի վերաբերյալ բացարձակ կեղծ տեղեկությունների տարածումն է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի