12 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը

Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը: Աննա Վարդապետյանը, մոտենալով ԱԺ ամբիոնին, երդվեց. «Ստանձնելով Գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ՝ անշեղորեն ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը»: […]

Առաջնորդություն չկա. երեկ ոչ ոք չփորձեց տեր կանգնել փողոց դուրս եկած ժողովրդին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Գիշերվա զարգացումները հերթական անգամ ցույց տվեցին, որ իշխանափոխության միակ ուղին այն է, որի մասին գրել էի երկու օր առաջ՝ նման քաղաքական որոշում պետք է կայացվի էլիտաների կողմից։ Իսկ այդ որոշումը չկա ու չկա, գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Փողոց դուրս եկած ժողովուրդը իշխանափոխության կոմպոնենտներից մեկն է միայն։ Անհրաժեշտ, բայց ոչ բավարար կոմպոնենտ, որին կարելի է մի […]

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ իրավիճակի սրումից. ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում խիստ մտահոգություն են հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ ։   «Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, ցուցաբերել զսպվածություն և անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան», – ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:   […]

«Անձամբ Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականության հետևանքով է երկիրը հասցրել այս իրավիճակին». ընդդիմությունը չի մասնակցի Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին

«Հայաստան» խմբակցությունը հիմա մշակում է իր առաջարկությունները, կա՛մ ներկայացնելու ենք այլ առաջարկության տեքստ, կա՛մ ԱԺ-ի կողմից ներկայացված հայտարարության տեքստի մեջ առաջարկելու ենք փոփոխություններ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Պետք է հստակ լինեն ամրագրված կետեր՝ ստեղծված իրավիճակը և վարվող քաղաքականությունը փոխելու վերաբերյալ։ Շուտով կներկայացնենք մեր հայտարարույթան տեքստը», – ասաց Սաղաթելյանը՝ նշելով, […]

Ընդդիմադիրները վերադարձել են ԱԺ. խորհրդարան կգա Նիկոլ Փաշինյանը

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Մինչ նիստի մեկնարկը, ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց գիշերը հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհերի հիշատակը։ Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ ընդդիմադիր խմբակցությունները վերադարձել են Ազգային ժողով։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ժամը 11։00-ին Ազգային ժողով կգա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի