15 Մարտի, Saturday, 2025
KFC

«Անձամբ Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականության հետևանքով է երկիրը հասցրել այս իրավիճակին». ընդդիմությունը չի մասնակցի Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին

«Հայաստան» խմբակցությունը հիմա մշակում է իր առաջարկությունները, կա՛մ ներկայացնելու ենք այլ առաջարկության տեքստ, կա՛մ ԱԺ-ի կողմից ներկայացված հայտարարության տեքստի մեջ առաջարկելու ենք փոփոխություններ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Պետք է հստակ լինեն ամրագրված կետեր՝ ստեղծված իրավիճակը և վարվող քաղաքականությունը փոխելու վերաբերյալ։ Շուտով կներկայացնենք մեր հայտարարույթան տեքստը», – ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ իշխանության ներկայացրած տեքստն ամբողջական չէ, չի արտացոլում իրավիճակն ամբողջապես։

 «Անհրաժեշտ են որոշակի կետեր, որոնք պարտադիր պետք է ներառվեն, որպեսզի հայտարարույթունը լինի ամբողջական», – ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, թե ԱԺ նիստին չեն մասնակցելու։
«Այս ամեն ինչի մեղավորն ու պատասխանատուն օրվա իշխանությունն է։ Անձամբ Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականության հետևանքով է երկիրը բերել, հասցրել այս իրավիճակին։ Չենք պատրաստվում մասնակցել հարցուպատասխանին, որովհետև դա հերթական կրկեսն է լինելու», – ասաց պատգամավորը։ 

Նա նշեց, թե կներկայացնեն իրենց առաջարկությունները, կլսեն իշխանական պատգամավորների դիրքորոշում, դրանից հետո կորոշեն հետագա քայլերը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ