«Կանաչ ա, մարդիկ իրանց համար գնում են, թե խի՞ է շվցնում ու փետն իրար տալիս, չես հասկանում»․ Գևորգ Պետրոսյան
«Հրապարակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ օգոստոսի 31-ին Մոսկվայում ծրագրվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի,Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: 24News-ին կառավարության լրատվականից փոխանցել են, թե՝ «վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ ժամանակին տրվում է պատշաճ տեղեկատվություն»:
Ես այստեղ եմ որպես ՔՊ վարչության անդամ և, այո՛, որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք ժամանած Տիգրան Ավինյանը։ Նա միաժամանակ տեղեկացրեց, որ որոնողական աշխատանքները մոտենում են ավարտին։ «Տեղի ունեցած ողբերգությունը շատ սթափեցնող և ցավալի էր, և ես վստահ եմ, որ սա առիթ է տալիս մտածելու նմանատիպ […]
Ուշադրություն. ԱԻՆ-ի կայքում սխալմամբ զոհերի ցուցակին ավելացել է ևս մեկը։ Տեղի է ունեցել տեխնիկական խնդիր. Զոհերի թիվը շարունակում է մնալ 16-ը, այս մասին Sputnik Արմենիային հայտնել է մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հայաստանի կառավարությունը սգո օր կհայտարարի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի առնչությամբ։ Այս մասին հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ սգո օրվա ամսաթիվը կհստակեցվի փրկարարական աշխատանքների ավարտից հետո։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 16-ի։ Նրանց շարքում են նաև մեկ մանկահասակ […]
Երգիչ, դերասան Արամ MP3-ն «Ինստագրամ» սոցիալական ցանցի միջոցով երկրպագուներին տեղեկացրել է, որ այսօրնախատեսված իր համերգը չեղարկում է։ «Այսօր, ինչպես գիտեք, պետք է տեղի ունենար իմ համերգը։ Բայց, հայտնի պատճառներից ելնելով, ես չեղարկում եմ այսօրվա համերգը և տեղափոխում եմ անհայտ ժամկետով, մնացածի մասին ձեր լրացուցիչ կասեն։ Այս պահին միակ ցանկությունս է, որպեսզի որքան հնարավոր է […]
Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Սակայն պ-ն Հովսեփյանը դեռ պետք է շարունակի ստանալ ստացիոնար բուժումը, ուստի վերջինս շարունակելու է գտնվել բժշկական հաստատությունում, որտեղ նրան նախապատրաստում են վիրահատության»,– գրում է նա։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտելուն պես Հայաստանում պետք է սգո օր հայտարարել: Սա է պահանջում տարրական բարոյականությունն ու հասարակական համերաշխությունը: Խորը վշտակցությունս զոհվածների ընտանիքներին, անհետ կորածների բարեկամներին՝ համբերություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
Ապազգային կլանի հալածանքը կշարունակվի դաշնակցական գործիչների դեմ: Հոլանդիայի երիտասարդականի անդամ Սյունե Աբրահամյանի մուտքի արգելքից ժամեր անց, դարձյալ Երեւանի օդակայանից դեպի Հայրենիք այս անգամ արգելվել է Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ, կուսակցական աշխուժ գործիչ ընկեր Մասիս Աբրահամյանի մուտքը: Հստակ է արդեն, որ պատրաստված է այսպես կոչված անբաղձալի տարրերի ցուցակ: Եւ ինչպես մեր նախորդ հայտարարություններով ընդգծել էինք, […]





























