26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ալեն Սիմոնյանն ու նրա քաղաքական թիմը ծափահարությունների ներքո շարունակում են հանձնել երկիրը․ Սաղաթելյան

Մենք պետք է շարունակենք պայքարը, քանի դեռ չենք հասել վերջնական արդյունքի, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ամեն ինչ պետք է տեղի ունենա առավելագույնս արագ, բայց ժամանակին։ Իշխանության հրաժարականին հասնելու միակ ճանապարհը հասարակական լայն ճնշումն ու պարտադրանքն է։

Չի լինի ոչ մի կարեւոր խնդիր, որի շուրջ ընդդիմությունը քննարկումներ չիրականացնի եւ հանդես չգա առաջարկությամբ։ Բացի այդ, կշարունակենք աշխատանքը բնակչության հետ, կիրականացվեն հանդիպումներ սփյուռքի հետ, մենք կներկայացնենք մեր պլաններն իշխանափոխությունից հետո, այսինք՝ կշարունակվի դիմադրության օջախների ձեւավորման աշխատանքը։

Ընդ որում՝ մենք չենք հրաժարվի բողոքի փողոցային ակցիաներից։ Հրաժարականի հասնելու քայլերը նույնպես կքննարկվեն, դրանք կլինեն ժամանակին։ Մեր քաղաքական ուժի ներսում իրականացվում են ազատ քննարկումներ։ Ոչ ոք չի պարտադրում որեւէ մեկին ինչ-որ բան անել։

Հենց որ հասկանանք, որ նախապատրաստական աշխատանքը հասցրել ենք այն մակարդակի, որ հնարավոր լինի 72 ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր մարդկանց ջանքերով հասնել արդյունքի, պրոցեսը կսկսենք»,- ասել է Սաղաթելյանը։

Արձագանքելով խորհրդարանական ընդդիմությանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տված գնահատականներին, Իշխան Սաղաթելյանն ասել է․

 

«Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը եւ նրա քաղաքական թիմը վերջին երկու տարիներին ծափահարում են թշնամիներին, դիմավորում են նրանց ծափահարություններով եւ ծափահարությունների ներքո շարունակում հանձնել երկիրը։ Ինչի՞ վրա են ուրախանում։ Ինչի՞ն են ծափ տալիս։ Նրան, որ երկիրը հանձնե՞լ են»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ