Կկանգնեն Զարուհու թիկունքին

Հիմնադիր խորհրդարանը նախաձեռնել է ստորագրահավաք, որի մասնակիցը հաստատում է, որ ամբողջությամբ համակարծիք է Զարուհի Փոստանջյանի՝ 2015թ.սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովում հրապարակած ելույթում նշված բոլոր մտքերին և միանում է այդ ելույթում հնչած նրա բոլոր կոչերին: «Չգիտենք՝ որքան կարող է տեւել ստորագրահավաքը, այն ուղղված է ողջ հայությանը, վերջում արդյունքները կհրապարակենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը: […]