19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հասարակությունը պետք է պատրաստ լինի պատերազմի

ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը գտնում է, որ հասարակության ուշադրությունը պատերազմական հարցերով շեղելու համար իշխանությունը իր պատճառներն ունի: Այս մասին իր դիտարկումները Զուրաբյանը ներկայացրեց սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Կան լուրջ խնդիրներ ու հարկավոր է հասարակության ուշադրությունը շեղել ինչ որ մի երևույթի վրա: Սակայն մի բան ակնհայտ է, որ աննախադեպ է այսօրվա լարումը: Ես կասեի, որ սա չհայտարարված պատերազմ է, քանի որ եթե խոշոր տրամաչափի զենք են օգտագործում դա արդեն աննախադեպ է ու նշանակում է պատերազմ: Զարմանալի է, որ ՀԱՊԿ-ը գնահատական չի տալիս այս ամենին, քանի որ անդամ պետության է հարցը վերանաբերվում»:
Քաղաքական գործիչը նշում է, որ նման իրավիճակները հղի են հանկարծակի պատերազմի վերսկսման վտանգով:

«Ես կարծում եմ , որ հասարակությունը պետք է իմանա ու պատրաստ լինի հնարավոր պատերազմին»,-ընդգծեց Զուրաբյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի շահագրգռվածությանը հնարավոր պատերազմին՝ հարցին Զուրաբյանը պատկերավոր պատասխան տվեց. «Ռուսաստանը մեծացել է, բայց չի կարողանում բաժանվել այն խաղալիքներից, որոնցով խաղացել է մանկության տարիներին»:

ՀՀՇ առաջնորդի դիտարկմամբ Ռուսաստանը կուզեր, որ երկու կողմերն էլ դիմեին իրեն խաղաղապահներ տրամադրելու համար, սակայն հնարավոր պատերազմի ժամանակ Ռուսաստանը նաև շահույթ ունի, քանի որ զենք է վաճառելու երկու կողմին էլ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ