17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

«Մի անցանկալի բան, այնուամենայնիվ, նախապատրաստվում է»

Միայն այն փաստը, որ նախագահական կառավարումը փոխարինվեց խորհրդարանականով, վկայում է այն մասին, որ մի անցանկալի բան, այնուամենայնիվ, նախապատրաստվում է․․․  Մեր երկրի համար կառավարման խորհրդարանական ձևը երբեք չի արդարացնի իրեն։ Դեռևս տասնամյակներ շարունակ խորհրդարան կանցնեն ներկայիս <<գործարար>> համարվող մարդկանց հովանավորյալները, որոնք ծառայելու են իրենց տերերին, և ոչ թե երկրին։ Իսկ սա նշանակում է ևս մի քսան […]

«Թբիլիսիի քայլերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ հենց իր համար»

«Ցանկացած փոքրիկ միջադեպ կարող է բերել այնպիսի զարգացումների, որոնք մենք նույնիսկ չէինք էլ պատկերացնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով 2 օր առաջ հայաբնակ Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո համայնքում տեղի ունեցած դեպքերից, երբ հայերին չէր թույլատրվում խաչքար տեղադրել: Սաֆարյանն ընդգծեց, որ եթե այդ տարածաշրջանում եկեղեցու բակում արդեն իսկ 10-րդ դարից այս կողմ հայկական […]

Հայաստանում Հակառուսական և հակաեվրասիական տրամադրությունները արտաքին պատվեր են. Մոնիտորինգ/տեսանյութ/

Հայաստանի` ԵԱՏՄ մուտք գործելուց հետո որոշ հայկական տեղեկատվական կայքեր, որոնք ֆինանսավորվում են արևմուտքից սկսեցին ակտիվորեն տարածել նյութեր հակառուսական ուղղությամբ: Շատ արևմտամետ հասարակա-քաղաքական գործիչներ սկսեցին ԵԱՏՄ-ի դեմ հարցազրույցներով և մեկնաբանություններով հանդես գալ: Խորհրդարանական «Ելք» դաշինքը ԱԺ-ում հանդես եկավ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծով, ինչը հանգեցրեց բուռն քննարկումների: Հայկական քաղաքական էլիտան և հասարակությունը չէին աջակցում այդ նախաձեռնությանը: […]

«Ելք»-ը նոր պլաններ ունի․ փորձելու են կրճատել քաղաքապետարանի հաստիքացուցակը /տեսանյութ/

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը վստահեցնում է՝ «Ելք»-ն ավագանիում դեռ շատ անելիքներ ունի։ Առաջիկայում «Ելք»-ը ջանալու է անել այնպես, որ քաղաքապետարանի հաստիքացուցակը օպտիմալացվի։ «Քաղաքապետարանի հաստիքացուցակն ուռճացված է։ Մենք վաղուց խոսել ենք այդ մասին։ Մենք առաջարկ ունենք սրա վերաբերյալ, որն  առաջիկայում ներկայացնելու ենք։ Այն վերաբերում է նաև գույքահարկի հավաքման մեխանիզմներին, որի արդյունքում քաղաքապետարանի ՝շուրջ 150 […]

Հայհոյախառն կենացներ էին հնչեցնում. ի՞նչ էր պետք «Զինված խմբի» ղեկավարին

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը: Այսօրվա դատական նիստում հրապարակվեց նաև վկա Իշխան Քիշմիրյանի նախաքննական ցուցմունքը : Վկան իր ցուցմունքում հայտնել էր, որ Արթուր Վարդանյանը իր հետ զրույցում ասել է, որ ավարտել է Հարվարդի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը, սակայն միշտ պատրաստ է […]

Այս փուլում գոնե պետք է հանգիստ թողնենք նրան. Շարմազանովը՝ Վազգեն Խաչիկյանից

«Պարոն Խաչիկյանը ներման դիմում է գրել ՀՀ նախագահին, և նախագահն օրենքով սահմանված կարգով ներում է շնորհել»,-այսօր «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, երբ լրագրողները հետաքրքրվեց, թե Վազգեն Խաչիկյանն, ով ազատ է արձակվել, դեռ ՀՀԿ անդամ է, թե ոչ, և արդյոք նրան կտեսնենք քաղաքականության մեջ: Հիշեցնենք՝ Սոցիալական ապահովության […]

Սեկվեստրի մասին խոսք չկա. պետական բյուջեի նախագիծը կուղարկվի ԱԺ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ինչպես տեղեկացրեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, եկամուտների մասով այն կկազմի 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ (2017-ին՝ 1 տրիլիոն 207 միլիարդ դրամ): Ծախսային մասով բյուջեն կկազմի 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ (2017-ին՝ 1 տրիլիոն 360 միլիարդ): Դեֆիցիտը կկազմի 157 միլիարդ դրամ՝ 2017 թ. 150 միլիարդի փոխարեն: ՀՆԱ-ի […]

Սա ևս հանցագործություն է, որն, ըստ Ձեզ, ևս ուղղելի՞ է. դասախոսը՝ նախարարին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրի էր այցելել  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ ծանոթանալու Շիրակի պետական համալսարանում տիրող լարված իրավիճակի պատճառներին։  Նախարարը երկար առաձնազրույց է ունեցել բուհի ռեկտորի,  բողոքող դասախոսների և ուսանողների հետ:  Լսելով բոլոր կողմերին՝ նախարարը պարզել է, որ կան  մի շարք  խնդիրներ, որոնք կապված են բուհում ուսումնական պլանների, դասախոսների աշխատանքի կազմակերպման և […]

Այդ հարցի մասին անհնար է զրուցել Սերժ Սարգսյանի հետ. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

 «Գալուստ Սահակյանը երբեք անփոխարինելի բառը չի օգտագործել, ես ասում եմ, որ երկրի հետագա կառավարումը պետք է իրականացնի Սերժ Սարգսյանն՝ այսօրվա մեր նախագահը: Սա իմ անձնական, ոչ թե կուսակցական տեսակետն է»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուտ Սահակյանը: «Բնականաբար, յուրաքանչյուր հանրապետական իր տեսակետը պետք է ասի՝ մեկը պետք է […]

Ինչի՞ եք այդքան թշնամաբար տրամադրված. «թեժ» կրքեր խորհրդարանում

Ազգային ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը շարունակում է քննարկել ԵԱՏՄ-ից դուրս գալու համար «Ելքի» առաջարկով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: ՀՀԿ-ից Արտաշես Գեղամյանը նշեց, որ այս նախաձեռնությունն ընդհանրապես վտանգավոր է: Այս որակումը զայրացրեց «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանին: «Լավ էր վտանգավորի փոխարեն չասեցիք հանցագործություն, ինչի՞ եք այդքան թշնամաբար տրամադրված, ինչքան էլ պնդեք, միևնույն է՝ այս տարի Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի