27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մենք միջազգային իրավունքի սուբյեկտ ե՞նք, թե՞ վախեցած պետություն»

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասում է, որ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի` «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» համաձայնագիրն այն համաձայնագիրը չէ, որի վերաբերյալ կարող են լինել տարբեր դիրքորոշումներ: Խորհրդարանում համաձայնագրի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Արտակ Զաքարյանը նշեց, որ այն, որ ՌԴ-ը պիտի վերահսկի իր կողմից մատակարարվող զենքը ՀՀ, բխում է միջազգային զենքի շուկայի իրավական նորմերից:

«Մեր պարագայում սա առաջացել է, քանի որ վերջին շրջանում մեծ ու լայն ծավալի զինամթերք ենք ձեռք բերել, անհրաժեշտությունն առաջացել է 2013 թվականին ստորագրված համաձայնագրով, սա երկկողմ է, միայն ՌԴ-ից չի վերահսկվում, նաև ասեմ, որ միայն մատակարարի կողմից առաքված զենքն է  ստուգում, սակայն ՀՀ  ևս հնարավորություն է ունենալու վերահկսել այն զինատեսակների առկայությունը, որը առաքվել է պայմանագրի կողմ երկրին:

Չեմ հասկանում աղմուկը. մենք միջազգային իրավունքի սուբյեկտ ե՞նք, թե՞ վախեցած պետություն, որը փորձում է՝ հանկարծ ոչ մեկի հետ ոչ մի հարցով հարաբերություն չունենանք, որ հանկարծ իր դրոշակը մի փոքր չշեղվի»,-եզրափակեց փոխնախարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ