15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարդգես Պետրոսյանի դպրոցի խնդիրը բոլորինս է. պաշտոնյա/տեսանյութ/

«Բոլորիս մտահոգության առարկան այս պահին Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական  դպրոցն  է: Խնդիրը կայանում է նրանում , որ Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում շենքային պայմանները բարվոք չեն, ինչի մասին բարձրաձայնեցին աշակերտները և ծնողները»,-այսօր՝ հոկտեմբերի 3-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մամիկոն Աբգարյանը:

Աբգարյանը նշեց, որ ինքը ընդամենը երեք ամիս է, որ պաշտոնավարում է, սակայն իրեն խնդիրը շատ է հուզում.« Դպրոցում սովորում է 601 աշակերտ, 293-ը տարական դասարաններում և 308 աշակերտ 5-ից 9-րդ դասարաններում: Մինչ դասադուլ հայտարարելը այդ մասին տեղեկացվել է մարզպետին, որը մոտ 30 անգամ հարց է բարձրացրել և քննարկել այս դպրոցի խնդիրները»:

Աբգարյանը ընդգծեց, որ չի հասկանում, թե հարցը ինչու է այսքան բարդացվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ