29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործը կիսվեց. ո՞վ կլինի դատավորը/տեսանյութ/

Երեւանի էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր` հոկտեմբերի 4-ին, հրապարակեց որոշում, ըստ որի՝ «Սասնա ծռերի» 14 անդամներից միայն մի մասի դատաքննությունն է ինքն իրականացնելու։ Թե անջատված մասով գործն ով է քննելու՝ նա չհայտնեց։

Արտուշ Գաբրիելյանը մեկ այլ որոշմամբ՝ առանձնացված մասին ավելացնելու է անցած շաբաթ կիսված մասը՝ 7 ամբաստանյալների վերաբերյալ եւ քննելու է միասին:

Նշենք, որ «Սասնա ծռեր» 14 անդամի գործը կիսելով դատավորը իրեն պահեց 4 անդամի գործը: Այսինքն նա քննության կառնի «Սասնա ծռեր» 11 անդամի գործը:

Նշենք, որ լուրեր կան, որ այսօր առանձնացված մյուս մասը իրականացնելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, որը 6 ամիս ժամանակով Կենտրոնի դատարանից ուղարկվել է էրեբունու դատարան:

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի մասով գործն անցած շաբաթ եւս կիսվել էր, անջատված մասով գործը տրվել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանին:

«Սասնա ծռեր 3»-ի գործով մեղադրյալներն են Արամ Մանուկյանը, Թորոս Թորոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գեւորգ Իրիցյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ