18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

«Ժամանակն է, որ Լատվիան ճանաչի ու դատապարտի Հայոց ցեղասպանությունը». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 15-ին հանդիպել է Լատվիա-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ:   Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները հայ-լատվիական միջպետական հարաբերությունների առավել խորացման հարցում կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, բարեկամական խմբերի միջեւ փոխայցերի ակտիվացումն ու շփումները:   […]

Գալուստ Սահակյանը հանրությանը ներկայացրեց այն ճշմարտությունը, որին տեղյակ ենք. ՀԱԿ անդամ

«Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ այդպես էլ պետք է լիներ: Այն, որ Կարեն Կարապետյանը քաղաքական թիմ չունի, առաջին անգամ է հրապարակավ ներկայացվում: Հիմա Գալուստ Սահակյանը հանրությանը ներկայացրեց այն ճշմարտությունը, որին տեղյակ ենք, որի մասին չէին խոսում, բայց բոլորն էլ հասկանում էին, որ նոր կառավարման համակարգի դեպքում ԱԺ-ում եղած քաղաքական մեծամասնությունն է հարցերը լուծելու և […]

«Ես ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ «Գազպրոմը» մեզ թալանում է»

«Խոսում են 4,3 տնտեսական աճից, ներդրումներից, կասկածելի թվեր են հրապարակում, ԱՎԾ-ն այլ բան է ասում, իրենք՝ այլ, իրական խնդիրների մասին խուսափում են խոսել: ՀՀ-ում տնտեսական աճ եթե կա էլ, պայմանավորված է արտաքին գործոններով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը: Նա նշեց, թե առաջին հերթին ՀՀ տնտեսությունը կախված է ՌԴ-ի տնտեսության […]

Ռուս իրավապահներն այս հարցում ձայնի իրավունք չունեն. Արսեն Հարությունյանի պարզաբանումը (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շրջանակներում էր էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կարիքների համար գնման պայմանագրի դադարեցնելու հարցը: Կնքված պայմանագրի շրջանակներում կատարվել են ՀՀ Սյունիքի մարզում Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը: […]

«Ինձ չմոտենաս… շատ փիս կվարվեմ հետդ». Թամար Հովհաննիսյանը դուրս եկավ ափերից/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դեկտեմբերի 13-ին շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի  10 անդամների գործով դատական նիստը: Դատական նիստի ընդմիջման ժամանակ կարգադրիչը փորձեց նկատողություն անել դահլիճում գտնվողներին, ինչին արձագանքեց  դերասանուհի, հասարակական գործիչ Թամար Հովհաննիսյանը: «Ինձ չմոտենաս…շատ փիս կվարվեմ հետդ: Էտքան դուխ հավաքեցիր, որ ինձ մոտենաս»,-բղավում էր Թամար Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը […]

Թռչնամիս գնելիս զգույշ եղեք (տեսանյութ)

«Փորձաքննության ենթարկված ներկրված հավի մսում հայտնաբերվել են այնպիսի ախտածիններ, ինչպիսիք են սալմոնելան ու հակաբիոտիկները», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը: Բանախոսը շեշտեց՝ առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով 2017 թ. առաջին 10 ամիսներին գրանցվել է սալմոնելային վարակի 324 դեպք:  Բանախոսն ընդգծեց՝ ներկրվող թռչնամսի ուսումնասիրություններն […]

2018-ից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է 2200 դոլար պարտք

Ազգային ժողովը քվեարկության դրեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ըներցմամբ ընդունելու հարցը: Մինչ այդ վարման կարգով խոսեց «Ծառուկյան» խմբակցության խատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով դեմ քվեարկել: Ըստ նրա՝ այս նախագծի նպատակը մեկն է՝ հերթական անգամ ներգրավել արտաքին պարտք: «Սա անընդունելի է, երեկ այստեղ […]

Երևանի քաղաքապետից օրինակ վերցրեք /տեսանյութ/

«Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը` դեկտեմբերի 3-ն է, սակայն հաշմանդամություն ունեցող անձինք ամեն օր հոգատարության կարիք ունեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սատար հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հունան Հունանյանը: Հունանյանը նշում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց պետական կառույցները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն և ոչ միայն տոն օրերին: Հունանյանը նշում է, որ կան նաև լավ օրինակներ: Օրինակ` […]

Հատուկ մազոխիզմով եք տառապում. Զոհրաբյանը՝ Կառավարությանը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ երբ խորհրդարանական համակարգն էր ընդունվում, ասվում էր, թե վերջ կտրվի այն գործելաոճին, որ կառավարությունները շըփ թըփ նախագծեր են բերում խորհրդարան: «Բայց հիմա էլ բոլոր նախագծերը բերում են, դակում են, ուղարկում են: Այսօր էլ անհանգիստ են շատերը, ասում են՝ բերեք, դակեք, ավարտենք, պրծնենք, գնանք»,-խորհրդարանում արտահերթ նիստի ընթացակարգի […]

ՀՀ սահմանին ականի պայթյունից զինվոր է վիրավորվել

Սույն թվականի դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս արևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարք. Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.): Ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի