«Ինձ չմոտենաս… շատ փիս կվարվեմ հետդ». Թամար Հովհաննիսյանը դուրս եկավ ափերից/տեսանյութ/
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դեկտեմբերի
13-ին շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը: Դատական նիստի ընդմիջման ժամանակ կարգադրիչը փորձեց նկատողություն անել դահլիճում գտնվողներին, ինչին արձագանքեց դերասանուհի, հասարակական գործիչ Թամար Հովհաննիսյանը:
«Ինձ չմոտենաս…շատ փիս կվարվեմ հետդ: Էտքան դուխ հավաքեցիր, որ ինձ մոտենաս»,-բղավում էր Թամար Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:
Մանրամասները` տեսանյութում: