30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ռուս իրավապահներն այս հարցում ձայնի իրավունք չունեն. Արսեն Հարությունյանի պարզաբանումը (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շրջանակներում էր էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կարիքների համար գնման պայմանագրի դադարեցնելու հարցը: Կնքված պայմանագրի շրջանակներում կատարվել են ՀՀ Սյունիքի մարզում Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը: Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար: Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանից նիստից հետո լրագրողները պարզաբանում խնդրեցին, թե ինչպես Ռուսաստանի սահմանապահ զորքերը կարող են թույլ չտալ, և վերջինս պատասխանեց՝ հարցը սխալ է հասկացվել և Ռուսաստանի սահմանապահների մասին խոսքը չի գնում: «Մենք ռուսական կողմի հետ որևէ խնդիր չունենք: Աշխատանքների արդյունքում գետի հունը փոխվում է, և իրանական կողմը ունի առարկություններ, քանի որ գետը թեքվում է դեպի մեր կողմը: Իրանական կողմը հարց է բարձրացել և հիմա քննարկումներ են. խոսքը 40 մետրի մասին է»,-ասաց նա: Դիտարկմանը, բայց նշված է որ բանակցություններ դադարեցվել են, կոմիտեի նախագահն ասաց.«Դադարեցնում ենք բանակցությունները, քանի որ շինարարը տույժ տուգանքի տակ է ընկնում, մենք պարտավոր ենք նրա կենսագրությունը մաքուր պահել, քանի որ շինարարի պատճառով չէ, որ աշխատանքները դադարեցվում են: Ժամանակավոր աշխատանքները դադարեցվում են»: Արսեն Հարությունյանը նշեց, որ ռուսական կողմը հանդես է գալիս մեզ հետ: «Ռուսական կողմի հանձնարարությունը ընդհանրապես կապ չունի, և չի կարող չհամաձայնվել, ձայնի իրավունք չունի ,և որոշում ընդունողը հայկական և իրանական կողմն են»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ