20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գալուստ Սահակյանը հանրությանը ներկայացրեց այն ճշմարտությունը, որին տեղյակ ենք. ՀԱԿ անդամ

«Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ այդպես էլ պետք է լիներ: Այն, որ Կարեն Կարապետյանը քաղաքական թիմ չունի, առաջին անգամ է հրապարակավ ներկայացվում: Հիմա Գալուստ Սահակյանը հանրությանը ներկայացրեց այն ճշմարտությունը, որին տեղյակ ենք, որի մասին չէին խոսում, բայց բոլորն էլ հասկանում էին, որ նոր կառավարման համակարգի դեպքում ԱԺ-ում եղած քաղաքական մեծամասնությունն է հարցերը լուծելու և պատասխանատուն լինելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝ խսելով ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի այն հայտարարության մասին, թե ՀՀԿ-ում բոլորը կողմնորոշված են և 2018-ին ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին:

«Այդ պատճառով այդտեղ կա կուսակցության առաջնորդի խնդիր, որը Սերժ Սարգսյանն է: Շատ բնական է, որ այդպես պետք է լիներ: ՀՀ-ի հարցերը լուծվում են Մելիք-Ադամյան փողոցում, դա Խորհրդային Միության կառուցվածքն է»:

Ըստ նր՝ որևէ հնարավորություն չի տալիս նաև վարչապետի միասնական թեկնածուի հարցը: «Ես շատ ցավում եմ դրա համար, շատ կցանկանայի, որ այդ հնարավորությունն ունենայինք: Ցանկացած զարգացում, առաջին հերթին, նշանակում է՝ այլընտրանք, եթե մենք չունենք այլընտրանք, ուրեմն՝ զարգացում չի լինի, մենք հիմա այլընտրանք չունենք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ