19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Բենզինը թանկացավ

Նավթի միջազգային գները նվազում են, մինչդեռ Հայաստանում բենզինը թանկանում է: Վերջին թանկացումը տեղի ունեցավ երկու օր առաջ: Այս պահին ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 420 դրամով 410-ի փոխարեն, պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը 440 դրամ է:  

Սորոսից 1.000.000 դոլար ստացած «ազգասերների» խումբը խոսում է երիտասարդության անունից

Երեկ դիտեցի «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը այն մասին, որ «ՌԵՍՏԱՐՏ» քաղաքացիական նախաձեռնության անդամներից մի քանիսը ամբողջ երիտասարդության անունից համարձակորեն հայտարարում են, թե «Երևանի պետական համալսարանում դեռ հեղափոխություն չի եղել»: Չեմ կարող ոչ հանդուրժել, ոչ լռել ու մի քանի բան չասել այդ առիթով: Տեսեք, թե ովքեր են այս օրերին իրենց իրավունք վերապահում խոսել ամբողջ երիտասարդության անունից: Մարդիկ, […]

Մտածեք Փաշինյան, տեսեք, Ձեր կողքին չկա՞ն դրոշի պատիվն անարգող կամ դրա արժեքը չգիտակցող յուրայիններ. Գեւորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ անդրադարձել է Արարատյան ավտոմաքսատանը տեղի ունեցած միջադեպին: Նա, Facebook-ի իր էջում, մասնավորապես, նշել է. «Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին, Պարոն Փաշինյան, որպես աշխատանքը խրախուսող վարչապետ, մտադիր չե՞ք ուսումնասիրել Ձեր անմիջական ցուցումով աշխատանքից ազատված մաքսավորի աշխատանքային անցյալը եւ, եթե պարզվի, որ նա […]

Ճիշտ մոտեցում չէ միայն մարտի 1-ի վրա կենտրոնանալը

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ թավշյա հեղափոխության ժամանակ ձեւավորվել էին գերսպասումներ, եւ դրանք արագ էլ կարող էին հանգեցնել հիասթափությունների։ Այս մասին նա հայտարարեց այսօր «Ժողովրդի ձայն» հասարակական խմբի անդամ, քաղաքագետ Արման Ղուկասյանի հետ հրավիրած մամուլի ասուլիսում։ Ըստ նրա՝ այսօր անցել է էյֆորիան, եւ հասարակության մի հատվածը արդյունքներ է պահանջում։ Իսկ իշխանությունները, ըստ նրա, նույնիսկ […]

Ադրբեջանցիները բողոքեցին «Յանդեքսի» դեմ, վրացիները դատի տվեցին, մենք ինչո՞ւ ձայն չենք հանում

ՀՀ տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դեռևս «Յանդեքս» տաքսի ծառայության քարտեզում փոփոխություն չի եղել, և Արցախը որպես Ադրբեջանի տարածք է ներկայացվում։ «Ի՞նչ է,  «Յանդեքսը» եկել է մեր պետությունը զարգացնի՞: Մենք հաճույքով օգտվում ենք իրենց ծառայությունից, փոխարենը, երբ բացում ես իրենց քարտեզը, հերիք չէ՝ Արցախը Ադրբեջանի […]

Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում Փաշինյանն իր ելույթում չխոսեց ցեղասպանության մասին. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ-ում, ինչպես հաճախ է պատահում իր արտասահմանյան այցերին, թույլ էր։ Այս մարդը համառորեն չի հասկանում, որ «թավշյա» բրենդը դրսում այլևս չի վաճառվում, և բացառապես դրա վրա կառուցել երկրի արտաքին և անվտանգային քաղաքականությունը չի կարելի։ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում […]

Անընդունելի է, երբ վարչապետնը նման տոնայնությամբ ասում է, որ իրեն հարգեն. Էդուարդ Անտինյան

Քաղաքագետ Էդուարդ Անտինյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով «Սպայկա» ընկերության հետ կապված դեպքերին նշեց, որ եթե Պետական եկամուտների կոմիտեն հարկերից է խոսում, պետք է հստակ տեղեկություններ տա արձանագրված խախտումների մասին. «Սա մախինացիա է»։ Անտինյանի խոսքով՝ ինքն աշխատել է «Սպայկա» ընկերությունում և գոհ է եղել այդ ընկերության անձնակազմից. «Երբևէ տեսե՞լ եք, Դավիթ Ղազարյանն իրեն օլիգարի նման դրսևորի»: Անդրադառնալով […]

Փաշինյանի լուկաշենկոյացումը

Վաղվանից աշխատանքի գնալուց հետս տանելու եմ մուրճ, ռանդա, մեխ, որ վերանորոգեմ «աշխատասենյակներիս» կահույքը… Մարդ էս, մեկ էլ տեսար դասախոսության կամ սեմինարի ժամանակ լսարան մտնի Նիկոլ Փաշինանը ու զայրանա, թե ինչու են ուսանողները նստած խարխուլ նստարանների վրա, իսկ ես էլ դասախոսությունս մատուցում եմ կոտրված ամբիոնից… Որքան հասկանում եմ, Հայաստանին անհրաժեշտ են ունիվերսալ մասնագետներ․ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի