14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

«Քաղաքական առումով այս ամենը մահ է հայաստանյան գործող իշխանության համար». Գառնիկ Իսագուլյանը՝ Արցախի նախագահների խնդրանքը մերժելու մասին

Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկադյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը կարողանա մասնակցել Արցախում եռատոնին նվիրված միջոցառումներին։ «Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և […]

Կենդանիների պաշտպանությանն ուղղված Տիգրան Ուրիխանյանի նախագիծն ԱԺ օրակարգ չընդգրկվեց

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ԱԺ մեծամասնությունը քվեարկությամբ չընդգրկեց ԱԺ լիագումարնիստի օրակարգ։ Պատգամավորը փորձեց համոզել խորհրդարանական մեծամասնությանը՝ նշելով, որ իր նախաձեռնությունը նպատակ ունի պաշտպանել կենդանիներին բարբարոսներից։ «Երկար տարիներ տրամադրվել են մեծ գումարներ կենդանիների համար քաղաքակիրթ, հումանիստական պայմանների ստեղծման, նրանց ստերջացման համար, սակայն կենդանիները […]

Հիվանդանոց տեղափոխված 63-ամյա քաղաքացին հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել Արսեն Ջուլֆալակյանն ու նրա հայրը

Երեկ՝ մայիսի 5-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության 03 հերթապահ խումբը Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկոից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի […]

Ատելության խոսքը առցանց տիրույթում պետք է հասցվի նվազագույնի /տեսանյութ/

Մայիսի  3-ը  Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Հենարան» մամուլի ակումբում օրվա խորհրդին անդրադառնալով նշեց, Հայաստանում խոսքի ազատության ցուցանիշը նախորդ տարիների համեմատ բավականին բարձրացել է :  «Դա իհարկե ակնհայտորեն կապված է նրա հետ, որ ներկայիս իշխանությունները նախորդ իշխանությունների համեմատ չեն խառնվում լրատվամիջոցների գործունեությանը: Մենք արձանագրել ենք բոլոր դեպքերը և տեսել […]

Աննա Հակոբյանը՝ հավատարիմ խոստմանը /լուսանկար/

Ապրիլի 29-ին, կառավարական առանձատանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ողջունելիս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, հավատարիմ մնալով իր խոստմանը, կրել է հայկական Z.G.est ապրանքանիշի սև casual ոճի զգեստը և ELMA shoes արտադրության կոշիկներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել էր Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի […]

«Կնոջդ աբշչակին փող գցվողներն ու քեզ ու քո թայֆին շոր, կոշիկ, ռետուզ ու հաշիշ առնողները»

Օգտատեր Աննա Աբրահամյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իր եւ Մեդվեդեւի շուրջ սկանդալային աղմուկը կոռուպցիոն համակարգի մնացորդներն են բարձրացրել, մասնավորապես նշելով. «Կոռուպցիոն համակարգի մնացորդը կնոջդ աբշչակին փող գցվողներն ու քեզ ու քո թայֆին շոր, կոշիկ, ռետուզ ու հաշիշ առնողներն են»:   

Նյարդերը տեղի տվեցին. Իմ քայլի պատգամավորի հայրը խնդրել էր Շարմազանովին՝ գյուղի խեղճ տղային ընդգրկեն ՈւԽ շարքերը

Համբերությանս բաժակը լցվեց… Որոշել էի չխոսել այս թեմայով հաշվի առնելով շատ հանգամանքներ, այդ թվում ընդհանուր ընկերներ, սակայն եթե դիմացի կողմը ուրանում է իր անցյալն ու ընկերներին, ապա… Այսօր Նիկոլի պատգամավորներից Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ֆիկտիվ է անդամակցել ՀՀԿ ին և որ 2007 թվականից դուրս է եկել կուսակցությունից, նշելով որ իր ընկերներից մեկի խաթր է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի