19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ինձ անուղղակիորեն «ծանուցեցին», որ իմ այդ ջանքը շատ ծանր կարող է նստել ինձ վրա… թքած ունեմ. ԱԺ պատգամավորը բացում է փակագծերը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի համաքաղաքացիներ, ԲՀԿ խմբակցության անունից այսօր առավոտյան արդեն պաշտոնական շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախագիծ, որով նախստեսվում է քրեականացնել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը… Գիտե՞ք՝ խայտառակությունն ինչում է, որ ինձ անուղղակիորեն «ծանուցեցին», որ իմ այդ ջանքը շատ ծանր […]

Քոչարյանի գործով այսօրվա նիստը առանձնահատուկ կլինի

Այսօր՝ մայիսի 16-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Ինչպես նախորդ երեք օրերին, այնպես էլ այսօր, դատարնի մոտ արդեն մարդաշատ է: Այստեղ ակցիա են անում ինչպես Քոչարյանի կողմնակիցները, այնպես էլ նրա դեմ պայքարողները: Նշենք, որ այսօրվա դատական նիստը կարող է տարբերվել […]

Դու ամենավերջին ապիկարի նման, առանց քաղաքացիներին հարցնելու՝ ասացիր, թե մենք արտաքին կողմնորոշումները պահպանում ենք. Հայրիկյանը՝ Փաշինյանին

«Սահմանադրական կարգի մասին խոսող հեղափոխականները մեկ-մեկ եվրոպացիների հետ խոսելիս ժողովրդավարության մասին էլ են խոսում, բայց նկատե՚՞լ եք, որ Ռուսաստանի, Ղազախստանի կամ Բելառուսի ղեկավարների հետ խոսելիս՝ Նիկոլ Փաշինյանը երբեք չի ասում՝ մենք ժողովրդավարական ենք, կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, բայց հենց  Եվրոպա է հասնում, այնտեղ ժողովրդավարությունից է խոսում»,- լրագրողների հետ հադիպման ժամանակ նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր […]

Զինվոր է մահացել

Մահացել է զինծառայող, 1999թ. ծնված կրտսեր սերժանտ Արարատ Խեչումյանը, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը. «Խորը ցավով պետք է տեղեկացնեմ, որ այսօր ՀՀ Զինված ուժերում, նախնական վարկածով՝ դժբախտ պատահարի հետևանքով, մահացել է զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը, ծնված 1999թ., Կապանի ԶԿ: Ցավակցում ենք Արարատ Խեչումյանի հարազատներին», – գրել է […]

Ի՞նչ է նշանակում՝ փաստաթղթերը կորել են կամ չկան. Վահե Էնֆիաջյան

«Մեզանից որևէ մեկը չի տիրապետում, թե ինչ կարևորության և ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, դրա համար համարժեք կարծիք հայտնել չենք կարող»,- այսօր Աժ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հյատարարությանը, որ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ ԱԱԾ-ից փաստաթղթեր են ոչնչացրել: Ըստ նրա՝ եթե կլինի հավելյալ տեղեկություն, թե այդ գործընթացն այս […]

Չափն անցել են. Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ անվտանգության կողմից ստուգումներից

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հիասթափվել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից. պատճառը ԱԺ անվտանգության կողմից ընդդիմադիր պատգամավորների ստուգումների մասին Մարուքյանի արձագանքն է: «Տեսել եմ պարոն Մարուքյանի հրապարակումը, և պետք է ասեմ, որ մի քիչ հիասթափված եմ պարոն Մարուքյանից, որովհետև եթե ինքը ինձ հարցներ, ես նրան կասեի, որ իմ պայուսակը նույնպես ստուգել են, […]

Չնայած պայմանավորվածությանը, գազի գինը բարձրացել է. Փաշինյանը հիշեց հայտնի անեկդոտը /տեսանյութ/

Մայիսի 1-ից ավտոգազալցակայաններում գազը կիլոգրամով են լիցքավորում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներից փորձեց պարզել ՝ինչպես են դրան արձագանքել ավտոգազալցակայանները: Գրեթե բոլոր ԱԳԼՃԿ-ներն անցել են այդ տարբերակին, սակայն փոփոխություն է տեղի ունեցել նախապես պայմանավորված գների առումով: Նախատեսված է եղել 1 կգ-ի դիմաց 280 դրամ, սակայն վերջնական տարբերակով ավտոգազալցակայանները գազը վաճառում են 300-310 դրամի սահմաններում,ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ […]

Այսօր չկա «Մարտի 1»-ի գործի բացահայտման գործընթաց. այն, ինչ տեղի է ունենում, քաղաքական լիրիկա է. Արծվիկ Մինասյան

Այսօր չկա «Մարտի 1»-ի գործի բացահայտման գործընթաց: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: «Սպանությունների մասով որեւէ առաջընթաց չկա, իսկ մնացած ամեն ինչը քաղաքական լիրիկա է»,-ասաց նա: Դիտարկմանը, որ մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Միքայել Հարությունյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օբանյանին, դաշնակցական գործիչն ասաց. «Դա կապ ունի՞ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի