22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կենդանիների պաշտպանությանն ուղղված Տիգրան Ուրիխանյանի նախագիծն ԱԺ օրակարգ չընդգրկվեց

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ԱԺ մեծամասնությունը քվեարկությամբ չընդգրկեց ԱԺ լիագումարնիստի օրակարգ։

Պատգամավորը փորձեց համոզել խորհրդարանական մեծամասնությանը՝ նշելով, որ իր նախաձեռնությունը նպատակ ունի պաշտպանել կենդանիներին բարբարոսներից։

«Երկար տարիներ տրամադրվել են մեծ գումարներ կենդանիների համար քաղաքակիրթ, հումանիստական պայմանների ստեղծման, նրանց ստերջացման համար, սակայն կենդանիները ուղղակի գնդակահարվել են, իսկ կենդանիների դիակները, լեշերը շատ ժամանակ նետվել են բնակավայրերում, երեխաներին հասանելի վայրերում։ Վերջին շրջանում մենք ականտես եղանք՝ ինչպես են զենքի միջոցով վիրավորում կենդանուն ու ծաղրուծանակի ենթարկում՝ լուսանկարելով ու համացանցում շրջանառելով։ Ահա սրա հետևանքով առաջացավ այդ օրենքում փոփոխություն կատարելու մտադրությունը, որպեսզի արգելվի դաժան մեթոդների շարքում նաև զենքի միջոցով ոչնչացման հնարավորությունը», – օրինագիծը ներկայացնելիս հայտարարեց Ուրիխանյանը։

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ներկայացված նախագծին՝ պատճառաբանելով, որ նախապատրաստվում է կենդանիների պաշտպանությանն ուղղված մայր օրենք։ Սական Ուրիխանյանը նկատեց, որ ավելի լավ է հիմա կատարել փոքրիկ փոփոխություն, հետո մայր օրենքում դրանք կընդգրկվեն։

Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մասնագիտական հասարակական կազմակերպությունների հետ քննարկում է ոլորտին առնչվող հարցերը։ Բացի այդ, ըստ պատգամավորի, կենդանական աշխարհի մասին օրենքը կարգավորում է վայրի կենդանիների հետ ծագած հարաբերությունները, իսկ փողոցային շներին ու ընտանի կենդանիների այն չի առնչվում։

«Կիսում ենք ձեր մտահոգությունը, բայց այդ օրենքի մեջ այն չի կարող ներառվել։ Դրա համար մենք առաջարկեցինք, որ մասնակցեք քննարկումներին, և ես հուսով եմ, որ մեկ ամսվա ընթացքում օրենքի նոր նախագիծ կներկայացվի», – ասաց Կարապետյանը։

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ