22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կարևորը այն չէ, թե ի պաշտոնե ով է այնտեղ, կարևոր է այն, որ այդ պաշտոնը վստահվել է ՀՀ խորհրդարանին. Խոսրով Հարությունյան

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը Ալեն Սիմոնյանի ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ դառնալը ՀՀ ԱԺ պատմության մեջ աննախադեպ չի համարում:

Հիշեցնենք ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Հայաստանը: 2013թ.-ից այս գործառույթն իրականացնում էր ԱԺ ՀՀԿ խմբացության անդամ Խոսրով Հարությունյանը:

 
«Այն որ ԱԺ փոխխոսնակը դարձել է ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովի նախագահ իրականում այնքան էլ ոգևորող չէ, քանի որ ԱԺ փոխխոսնակը միշտ ավելի լուրջ և պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել: Եթե խոսում ենք կարգավիճակի տեսանկյունից, ապա այստեղ ես առանձնապես հպարտանալու բան չէի տեսնի: Այստեղ կարևորը այն չէ, թե ի պաշտոնե ով է այնտեղ, այլ կարևոր է այն, որ այդ պաշտոնը վստահվել է ՀՀ խորհրդարանին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը:

 
Խոսրով Հարությունյանը հիշեցրեց, երբ ինքն էր զբաղեցնում այդ պաշտոնը 2013 թ.-ին առաջին անգամ երեք հանձնաժողովներից մեկի նախագահ ընտրվեց Հայաստանի ներկայացուցիչը, վերջինս շեշտեց՝ դա ՀԱՊԿ պատմության մեջ աննախադեպ երևույթ էր:

 
«2013 թ.-ին նկատելով մեր պատվիրակության ակտիվ մասնակցությունը հանձնաժողովի գործունեությանը, հենց հանձնաժողովի անդամները առաջարկեցին ինձ որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու: Մենք այդ աշխատանքին վերաբերվել ենք բավականին պատասխանատու,-ասաց Հարությունյանը և հավելեց,-մեր ջանքերի շնորհիվ էական փոփոխություններ են կատարվել հանձնաժողովի գործունեության մեջ»:

 
Նա  փաստեց 2013 թ.-ին առաջին անգամ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը դարձավ մեծ փաստաթուղթ՝ խորը վերլուծությամբ, որի նպատակն էր, ուսումնասիրել տվյալ ռեգիոնում ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության արտաքին հնարավոր սպառնալիքների առկայության կոնտեքստում:

 
«Մենք ներկայացրեցինք նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության նախագիծ, որով ՀԱՊԿ-ը պետք է իր գնահատականը տար հայ-ադրբեջանական սահմանի վրա լարվածության ծագման պատճառներին: Ցավոք դա չընդունվեց, որքան էլ մենք հետամուտ եղանք դրան, բայց այն եզրակացություններն ու առաջարկությունները, որոնք մենք արել ենք իրենց տեղը գտան 2016-2017 թթ. ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեության ծրագրում,-ասաց Հարությունյանը և շեշտեց՝ ինքն առաջին անգամ մտցրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների համակարգողի ինստիտուտը,-մենք շատ լուրջ աշխատանքներ ենք իրականացրել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանական ինստիտուտների կայացման ուղղությամբ»:

ԱԺ նախկին նախագահը շեշտեց չնայած բոլոր ճնշումներին, իրենց հաջողվել է միասնական ուժերով արգելափակել նաև Պակիստանը ՀԱՊԿ-ում որպես դիտորդի կարգավիճակ ստանալու խնդիրը, քանի որ Պակիստանը միակ կարևոր երկիրն էր, որ ապրիլյան պատերազմին հայտարարությամբ պաշտպանեց Ադրբեջանական ագրեսիան:

 
Հարությունյանը նշեց, որ իր պաշտոնից հեռանալու ժամանակ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նախ ափսոսացել է դրա համար, ապա փաստել է, որ իրենք ամեն ինչ կանեն, որ Խոսրով Հարությունյանի ստեղծած բարձր ցուցանիշը պահպանվի և դեռ փոխանցի իրենից հետո եկողին.«Այնպես որ թույլ տվեք նկատել, որ եթե Ալեն Սիմոնյանը ընտրվել է այդ հանձնաժողովի նախագահ ապա նախ և առաջ դա եղել է նրա համար, որ հանձնաժողովում ենթադրում են, որ Ալեն Սիմոնյանը շատ հանգիստ կվերցնի այդ էստաֆետայի փայտիկը և առաջ կտանի այն բոլոր նախաձեռնությունները, որոնք սկսվել են ՀՀ ԱԺ-ից»:

 
»Վերջերս մի զարմանալի տենդենց է նկատվում, շատ հեշտությամբ այլոց ձեռքբերումները վերագրել իրենց»,-եզրափակեց Խոսրով Հարությունյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ