22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարուքյանը ԱԺ ամբիոնի մոտ ստիպված հանեց կոստյումը. ինչո՞ւ չի Փաշինյանը կատարում իր խոստումը /տեսանյութ/

Հայտնի է, որ այս պետական կառավարման կառուցվածքը անվանվել է «Սերժ Սարգսյանի» կոստյում, սա հայտնի փաաստ է, սուպերվաչապետական համակարգ է: Հիմա դուք բերել եք նախագիծ, որով առաջարկում եք այդ կոստյումի թևերի երկու կոճակները հանել և հագնել՝ հայտարարելով, որ դա արդեն լավ կոստյում է: Այսօր խորհդրարանում կառավարության կառուցվածքի մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի խոսքերով, Սերժ Սարգսյանի համար կարված կոստյունը չի փոխվել, սուպերվարչապետական համակարգը մնում է. «Ինչու չի կատարվել վարչապետի խոստումը, որը նա տվել է ԱԺ ամբիոնից: Նա ասել էր, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, մտնելու են կառավարության կառուցվածք»:

ԼՀԿ-ն առաջարկում է կատարել վարչապետի խոստումը, վերոնշյալ մարմինները դարձնել նախարարություն և բերել խորհրդարանական վերահսկողության դաշտ: ԼՀԿ-ն այլ առաջարկություններ ունի ևս՝ պնդելով, որ ամբողջ պետական համակարգն այդ դեպքում կլինի խորհրդարանի վերսհկողության տակ, իսկ իշխանությունների ներկայացրած համակարգը Սերժ Սարգսյանի համակարգն է. «Երկու կոճակ հանելով բան չի փոխվում: Վարչապետը շարունակում է մնալ ԱԱԾ պետ, ՊԵԿ պետ, Ոստիկանության պետ»:

ԼՀԿ-ի առաջարկով պետք է լիներ 14 նախարարություն, 3 փոխվարչապետ, որոնցից մեկը զբաղվելու է Սփյուռքի գործերով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ