30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մտածեք Փաշինյան, տեսեք, Ձեր կողքին չկա՞ն դրոշի պատիվն անարգող կամ դրա արժեքը չգիտակցող յուրայիններ. Գեւորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ անդրադարձել է Արարատյան ավտոմաքսատանը տեղի ունեցած միջադեպին:

Նա, Facebook-ի իր էջում, մասնավորապես, նշել է.

«Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին,

Պարոն Փաշինյան, որպես աշխատանքը խրախուսող վարչապետ, մտադիր չե՞ք ուսումնասիրել Ձեր անմիջական ցուցումով աշխատանքից ազատված մաքսավորի աշխատանքային անցյալը եւ, եթե պարզվի, որ նա եղել է իր բուն գործառույթների գիտակ եւ կարգապահ ծառայող, նույնքան անշրջանցելի ցուցում տալ՝ աշխատողին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ:

Մի կողմ թողնենք այն, որ նման աշխատասենյակներում Դրոշի պահպանման որոշակի կարգ սահմանված չէ, հետեւաբար՝ Դրոշի վիճակի համար լավագույնս կարելի է դատել բարոյական պարտականության տեսանկյունից:

Բա ո՞ւր է մնում երաշխավորված աշխատանքի իրավունքը, որպիսին ապահովելն իրեն սոցիալական հռչակող ցանկացած պետության իրավական պարտականությունն է։ Բա ո՞ւր է մնում աշխատողի ընտանիքի անդամների, այդ թվում՝ ամենից առաջ՝ անչափահաս երեխա(ներ)ի գոյապահպանման շահը:

Մտածեք Փաշինյան, տեսեք, արդյո՞ք, Ձեր կողքին չկան Դրոշի պատիվն անարգող կամ դրա արժեքը չգիտակցող յուրայիններ, եւ նրանք ինչո՞վ են առավել աշխատանքից անհիմն ազատված հայտնի երիտասարդից:

Որ լավ ծանրութեթեւ անեք, գուցե հակառակ հրահանգ իջեցնեք, որով հնարավորություն կտաք եւ՚ ուղղել աշխատողի սխալը (եթե այն կա), եւ՚ ցրել Ձեր հասցեին ձեւավորված այն մեղադրանքը, որ Դուք դա արել եք՝ հանուն «քայլած» ապիկարներին կարող դարձնելու մտադրության կամ դմփ-դմփ-հու-ով աչքի ընկած մի հայցվորի աշխատանքով ապահովելու պարտքի կատարման»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ