17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 559, մահվան՝ 13 նոր դեպք

Օգոստոսի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 236 234 դեպք, որոնցից 223 443-ն` առողջացած, 4727-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6923 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 461 464 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7514 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 559 նոր դեպք: Ունենք 216 առողջացած, […]

Լրագրողները կարող են աշխատել Ազգային ժողովի այգուց. նոր որոշում

ԱԺ ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ օգոստոսի 18-ին կայացավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Քննարկվեց Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ […]

««Էրեբունի-Երեւան» տոնակատարություններն այս տարի չեն անցկացվի». Հակոբ Կարապետյան

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները չեն անցկացվի։ Երեւան քաղաքի 2021թ. բյուջեով «Էրեբունի-Երեւան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաեւ՝ Երեւանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։ Մասնավորապես, միջոցներ կհատկացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի եւ 90-ամյա հոբելյանը նշող Երեւանի պատմության թանգարանի […]

«Ադրբեջանի նոր առաջարկությունները պարտադրանք են, դրանք նոր կորուստներ են ենթադրում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող  Ադրբեջանի  սադրանքներին: Ըստ պատգամավորի, Հայաստանում սահմանների շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառը նախ նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթուղթն է, որն ընդհանուր կետերով սահմանել է իրադարձությունների ընթացքը, սակայն անհրաժեշտ մեխանիզմներ չեն ներդրվել: «Սա պատճառ է նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանի կողմից անվտանգության ոլորտում […]

Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Շուշիից. Դավիթ Թորոսյան

Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել/արձակում Շուշիից։ Կրակոցների ձայները լսելի են Ստեփանակերտի թաղամասերում` հատկապես Հայկավանում։ Այս մասին հայտնել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը:

Հայաստանից` Ռուսաստանին վտարելու պլան «Բ »-ն սկսված է. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է. Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը CNN Тurk-ին տված հարցազրույցում բացահայտ նշեց, որ Բաքուն Հայաստանին առաջարկել է, որը, մեր վիճակից դուրս գալով իրականում ոչ թե առաջարկ է, այլ պահանջ-պարտադրանք, խաղաղության երկարատև պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, որի կարևորագույն կետերից մեկը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է… Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը պարտադիր պետք […]

Մեհրիբանը խնդրել է Ալիևին այլևս «Nə oldu Pashinyan» չասել

«Ես տեսնում եմ, որ իմ արած «Nə oldu Pashinyan?» (Դե ինչ, Փաշինյան) արտահայտությունը մեմ է դարձել։ Ես նորից կցանկանայի այդպես դիմել Փաշինյանին, բայց տիկին Մեհրիբանն ինձ տանը ասաց, որպեսզի ես այլևս չգործածեմ այդ արտահայտությունը»,֊- CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ամեն ինչ անցյալում է մնացել, Աստծո սիրուն, դա էլ անցյալում թող»,֊ասաց […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399, մահվան՝ 7 դեպք

Օգոստոսի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 400 դեպք, որոնցից 221 919-ն` առողջացած, 4669-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5681 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 415 538 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6447 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք: […]

Ադրբեջանցիները Կապան-Գորիս ճանապարհին հարվածել են իրանցի վարորդի բեռնատարին

Նյութրի աղբյուրը՝ Զանգեզուր TV Ադրբեջանցիները օգոստոսի 10-ին Կապան-Գորիս ավտոճանապարհին քարով հարվածել են իրանցի վարորդի բեռնատարին: Այդ մասին հայտնել են վարորդի ընկերը՝ Թավրիզի ադրբեջանցի Համիդը և ավտոմայրուղում գտնվող միակ տնակի բնակիչը։ Մանրամասները՝ տեսանյութում։  

Խորհրդարանում տեղի ունեցած սկանդալային միջադեպը պատրվակ է դարձել, որպեսզի լրագրողներին արգելեն աշխատել իրենց համար նախատեսված օթյակում

ԱԺ-ում այսօր տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո, երբ իրար քաշքշող ընդդիմադիր ու իշխանական պատգամավորներին հանդարտեցնելու համար Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճ կանչեց անվտանգության մեծաթիվ աշխատակիցների, ապա քիչ անց հրահանգեց ընդհատել ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը, սահմանափակվել է նաև լրագրողների աշխատանքը։ Նրանց թույլ չեն տալիս մուտք գործել օթյակ, որը նախատեսված է հենց լրագրողների համար։ Պետական պահպանության ծառության աշխատակիցներին հրահանգվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի