17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ադրբեջանցին մուտք է գործել Մարտակերտ քաղաքի բնակարաններից մեկը, նա ձերբակալվել է․ ԱՀ դատախազություն

ԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և մեր քաղաքացիների աչալրջության շնորհիվ, սույն թվականի օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Այս մասին հայտնում է ԱՀ դատախազությունը։ «Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ […]

ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին քաշքշելով դուրս են հանել օթյակներից

Ազգային ժողովում իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների  միջեւ ծեծկռտուքի ժամանակ՝ ՊՊԾ աշխատակիցները ԶԼՄ–ների համար նախատեսված օթյակներից լրագրողներին քաշքշելով ու հրելով դուրս են հանել, որպեսզի նրանք հնարավորություն չունենան տեսանկարահանել ծեծկռտուքը։ Քաշքշոցի ընթացքում որոշ լրագրողներ մարմնական թեթեւ վնասվածքներ են ստացել։ Հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է ՊՊԾ աշխատակիցը օպերատորի ձեռքից փորձում վերցնել տեսախցիկը։ Նշենք, որ այսօր Կառավարության […]

Հրաչյա Հակոբյանը հայհոյելով դուրս նետվեց ԱԺ նիստերի դահլիճից

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին անվտանգության աշխատակիցները գրկած դուրս բերեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճից։ Նշենք, որ պատգամավորը դուրս գալու ընթացքում նաեւ հայհոյանքներ էր հնչեցնում։ Հիշեցնենք, որ այսօր նույնպես Ազգային ժողովում իրավիճակը կտրուկ սրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։ Սարգսյանը սկսել էրխոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 537, մահվան՝ 7 նոր դեպք

Օգոստոսի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 238 422 դեպք, որոնցից 224 719-ն` առողջացած, 4768-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7787 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 495 669 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6559 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 537 նոր դեպք: […]

31 տարվա ըմթացքում առաջին անգամ է, որ այս օրը ոչ թե շնորհավորելու, այլ ամաչելու օր է. Արմեն Աշոտյան

Թող ներեն ինձ իմ ընկերները, բայց 31 տարվա ըմթացքում առաջին անգամ է, որ այս օրը ոչ թե շնորհավորելու, այլ ամաչելու օր է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով Անկախության Հռչակագրի ընդունման օրվան։ Նա, մասնավորապես, գրել է. «Ամաչելու, որ արցախյան վերջին դավադիր պատերազմի խարույկում եւ դրանից հետո այրվեցին մի ամբողջ […]

Սա Արմեն Չարչյանի դեմ ուղղված գործողություն չէ, այլ Հայաստան պետության. Գեղամ Նազարյան

Սա ոչ «Հայաստան» դաշինքի դեմ ուղղված գործողություն է, ոչ էլ Արմեն Չարչյանի, սա գործողություն է Հայաստան պետության դեմ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշմանը: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է դատախազոության բողոքը, ինչի արդյունքում «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը […]

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 507 նոր դեպք, 5 մարդ մահացել է

Օգոստոսի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 237249 դեպք, որոնցից 224019-ն առողջացած, 4737-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1143 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7350 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1476957 թեստավորում: Երեկ կատարվել է 7629 թեստավորում։ Այսպիսով` օգոստոսի 21-ին՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 507 նոր […]

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 508 նոր դեպք, 7 մարդ մահացել է

Օգոստոսի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 236742 դեպք, որոնցից 223736-ն առողջացած, 4732-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1143 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7131 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1469328 թեստավորում: Երեկ կատարվել է 7864 թեստավորում։ Այսպիսով` օգոստոսի 20-ին՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 508 նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի