22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԸՆՏՐԱՆԻ

Հայ տղամարդու մարմնի մնացորդները գտնվել են աստղային զույգի տան մոտ

Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի առանձնատան մոտակայքում գտնվել են մարդկային մարմնի մնացորդներ: Կտրված ձեռքերը աստղային զույգի տնից ոչ հեռու հայտնաբերվել են այն  բանից հետո, երբ նախօրեին հայտնի “Hollywood” գրության մոտ գտնվել էր կտրված գլուխ: Ինչպես պարզվել էր որոշ ժամանակ անց, գտնված մարմնի մնացորդները պատկանում են մոտ 40-ամյա հայ տղամարդու: Այդ եզրակացությանն են եկել մասնագետները: Ոստիկանները […]

Հնարավոր է, որ Գերմանիայում եւս ընդունվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ

Մարդու իրավունքների հարցերով Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալիստական միությունների խորհրդարանական խոսնակ Էրիկա Շտայնբախը հայտնել է, թե հնարավոր է, որ Գերմանիայում եւս ընդունվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Շտայնբախն ընդգծել է, որ իր եւ իր կուսակցական ընկերների համար ավելի քան ակնհայտ է, որ նման իրողություն եղել է, սակայն քիչ հավանական է, որ մյուս խմբակցություններն էլ կողմ կքվեարկեն […]

“Պուտին” ակումբ Երեւանում

Հայկական երիտասարդական հասարակական կազմակերպությունների եւ ԱՊՀ երկրների երիտասարդական միության ղեկավարող խորհրդի կողմից որոշում է ընդունվել փետրվարի 2-ից Հայաստանում բացել “Պուտին” ակումբ: Ակումբի բացման նպատակն է ՌԴ վարչապետ, նախագահի թեկնծու Վլադիմիր Պուտինի` ռուս-հայկական  հարաբերությունների, պատմության եւ ընդհանուր հաղթանակների մասին գաղափարների տարածումը, ինչպես նաեւ աճող սերնդի դաստիարակումը: “Պուտին” ակումբը կգործի Հայաստանում Ռուսական գրքի տներում: Մասնակիցները հնարավորություն կունենան […]

Նյարդերից թույլ անձանց խորհուրդ է տրվում չդիտել. Բաքվում հայկական ջարդերի տարելիցին ընդառաջ /վիդեո/

Այսօր Բաքվում հայերի ջարդերի 22-րդ տարելիցն է: 1990-ի հունվարի 13-19-ը ադրբեջանցիների կողմից սպանվեց մոտ 400 հայ, 200` աքսորվեցին Ադրբեջանի մայրաքաղաքից: Զոհերի ճշգրիտ թիվը նշել հնարավոր չէ, քանի որ հայկական ջարդերի գործով հետաքննություն չի անցկացվել: Խաղաղ բնակիչների սպանությունները շարունակվել են մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք են ներխուժել սովետական բանակի ստորաբաժանումները: Բաքվի ջարդերը կազմակերպված եւ զանգվածային բնույթ […]

“Եհովայի վկաները” շարունակում են դարձի բերել. Երկիր

Մոտ հինգ ամիս առաջ “Երկիրը” տեղեկացրել էր,  որ Արարատի մարզում ամեն չորեքշաբթի Եհովայի վկաները մասսայական քարոզչություն են սկսում իրականացնել: Խնդիրն այն է, որ ամեն չորեքշաբթի Եհովայի վկաները գալիս են Դիտակ եւ Ջրաշեն գյուղերը եւ փորձում մարդկանց “դարձի բերել”: “Ձեր գրելուց հետո մի շրջան եկավ, որ խաղաղվեցին, բայց հետո կրկին ամեն չորեքշաբթի սկսեցին մեր դռները ծեծել […]

Անժելայի “տղամարդը” դատարանում

Երեւանի Կենտրոն եւ  Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 24-ին սկսվելու է “Ուր է իմ տղամարդը” սերիալի նախկին դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու” դատաքննությունը: Հիշեցնենք, որ նրա “տղամարդը”` Կարեն Արայանը մեղադրվում է ՀՀ  Քրօրենսգրքի 144 հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 հոդվածի (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ […]

ԼՂՀ ԱԺ նախագահ. անցած տարի Ղարաբաղյան թեման հրատապ էր /վիդեո/

Չորեքշաբթի, Հայաստանի Ազգային ժողովում կայացած միջազգային կառույցներում` խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների խորհրդակցությանը մասնակցեց նաեւ Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքով, իր մասնակցությունը խորհրդակցությանը` տեղին էր, քանի որ բոլոր մեր խորհրդարանական պատվիրակությունները այսպես թե այնպես առնչվում են Ղարաբաղյան թեմային: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ անցած տարի Ղարաբաղյան խնդրի թեման ակտիվ է եղել: “Անցած մեկ տարվա […]

“Վերին Լարսում” պատանդ մնացած հայերը վերադարձել են

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, ներկա պահին “Վերին Լարս” անցակետի մոտ միայն 3 բեռնատար է մնացել: Հայաստանի քաղաքացիները վերադարձել են Հայաստան կամ մեկնել են այլ տրանսպորտային միջոցներով: Հիշեցնենք, որ ռուս-վրացական սահմանի վրա գտնվող “Վերին Լարս” անցակետում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 300 հայեր էին մնացել Ռուսաստան մեկնելու կես ճանապարհին: Ուղեւորներին ապահովել էին սննդամթերքով, տաք […]

Աշխատանքից ազատվել է Արմեն Գեւորգյանը

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժանմունքի պետ Արմեն Գեւորգյանը: Նրան փոխարինել է Սիսիանի բաժանմունքի պետ Արա Դավթյանը: Իսկ Սիսիանի պետ է նշանակվել Գորիսի բաժանմունքի պետ Գուրգեն Բեգլարյանը:  

Գործունյանի տեղը դատարկ չի մնա

“Շատ գործարարների հեռանալու մասին տեղեկատվությանը ես չեմ տիրապետում, մեր ունեցած տեղեկություններով այդպիսի փաստ մեր երկրում չկա: Առանձին  քաղաքացիներ հայտարարություններ են անում: Կյանքը ցույց կտա, թե այդ հայտարարությունները ինչպես են կյանքի կոչելու”,-այսօր ասել է ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը` լրագրողների խնդրանքով անդրադառնալով Հայաստանից սփյուռքահայ գործարարների հեռանալու մասին հարցին եւ, մասնավորապես,  “Փարիզյան սուրճ”-ի սեփականատիրոջ`  Վալերի-Աշխեն Գործունյանի  որոշմանը: “Մի սուբյեկտ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի