25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սասունը մնացել է ՀՀԿ-ի եւ ՀԱԿ-ի արանքում`մեկ տառի տարբերություն է

Փետրվարի 12-ին հրազդանցիները ընտրելու են քաղաքապետ: Փորձագետները Հրազդանի ընտրությունները թեժ ու հետաքրքիր են համարում, քանի որ  հիմնական պայքարը ծավալվելու է Հրազդանի նախկին քաղաքապետ, նախկին հանրապետական Սասուն Միքայելյանի եւ ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանի միջեւ: Henaran.am-ը զրուցել է Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի հետ:

-Պ-ն Միքայելյան, ՀԱԿ-ը դեռ քննարկում է Ձեր թեկնածությունը պաշտպանելու հարցը: Ի՞նչու է այդքան երկար որոշում կայացնում:

-Չգիտեմ, իրենցից հարցրեք: Ես բան չունեմ ասելու:

-Իսկ գո՞ւցե պատճառն այն է, որ նախկինում ՀՀԿ-ի անդամ եք եղել:

-Իսկ ինչ է փոխվել նախկինի եւ հիմիկվայի մեջ: Իմ հայացքները չեն փոխվել: Ես ասում եմ այն, ինչ ասել եմ նախկինում, երբ ՀՀԿ-ի մեջ էի:

-Իսկ ի՞նչ էիք ասում:

-Ինչ որ լսում եք, ազատ, արդար ընտրություններ:

-Ճի՞շտ է, որ դուք հայտարարել եք, որ ՀՀԿ-ն Ձեզ է պաշտպանելու:

-Սուտ է, ես նման բան չեմ ասել: Ես ասել եմ, եթե ուզում են թող` պաշտպանեն: Սա մեծ քաղաքականության հարց չի: Մի քաղաքի հարց ա: Հիմա Հրազդանի քաղաքի հարցն ա: Տեսնելով քանդված փողոցներ, ժողովրդի վիճակը` կարող ա ՀՀԿ-ն մտածեր ու ինձ պաշտպաներ: Եւ ոչ միայն նրանք, կարող ա կուսակցություններ լինեն, որ ուզենան ինձ պաշտպանեն:

Վերջում քաղաքապետի թեկնածուն ասաց, որ մարտական է տրամադրված եւ հաղթելու է:

Արմեն Դավթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ