03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայ տղամարդու մարմնի մնացորդները գտնվել են աստղային զույգի տան մոտ

Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի առանձնատան մոտակայքում գտնվել են մարդկային մարմնի մնացորդներ: Կտրված ձեռքերը աստղային զույգի տնից ոչ հեռու հայտնաբերվել են այն  բանից հետո, երբ նախօրեին հայտնի “Hollywood” գրության մոտ գտնվել էր կտրված գլուխ:

Ինչպես պարզվել էր որոշ ժամանակ անց, գտնված մարմնի մնացորդները պատկանում են մոտ 40-ամյա հայ տղամարդու: Այդ եզրակացությանն են եկել մասնագետները: Ոստիկանները հուսով են, որ առաջիկայում կպարզեն սպանվածի ինքնությունը:

Ներկա պահին մոտակա տարածքը զննում են 30 պահակներ: Ոստիկանությունը կարծում է, որ սպանությունը կատարվել է մեկ այլ վայրում, որից հետո մարդասպանը մասնատել է մարմինը եւ տարբեր տեղեր նետել:

Լոս Անջելեսի խուզարկուները կարծում են, որ մարմնի որոշ մասեր կարող են նաեւ չգտնվել, քանի որ “Բրոնսոն Կանյոն” ազգային պարկում, որտեղ գտնվել են կտրված ձեռքերը, բնակվում են դաշտագայլեր եւ այլ վայրի կենդանիներ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ