06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Եհովայի վկաները” շարունակում են դարձի բերել. Երկիր

Մոտ հինգ ամիս առաջ “Երկիրը” տեղեկացրել էր,  որ Արարատի մարզում ամեն չորեքշաբթի Եհովայի վկաները մասսայական քարոզչություն են սկսում իրականացնել: Խնդիրն այն է, որ ամեն չորեքշաբթի Եհովայի վկաները գալիս են Դիտակ եւ Ջրաշեն գյուղերը եւ փորձում մարդկանց “դարձի բերել”:

“Ձեր գրելուց հետո մի շրջան եկավ, որ խաղաղվեցին, բայց հետո կրկին ամեն չորեքշաբթի սկսեցին մեր դռները ծեծել ու գրքույկներ բաժանել”,- թերթին պատմել է դիտակցիներից մեկը:

Գյուղացիները բողոքում են, քանի որ, ըստ նրանց, այնքան են Եհովայի վկաները գյուղ գնացել, որ բոլորին արդեն անունով էլ են ճանաչում, բայց մեկ է, կրկին շարունակում են համոզել:

“Ախր, եթե անցած անգամ ասել եմ, որ չեմ ուզում իրենց լսել, ինչ է, մեկ շաբաթում կարծիքս պետք է փոխա՞ծ լինեի: Չգիտեմ էլ ինչ անենք, գոնե էսքանից հետո անտարբերության քողը հանեն ղեկավարներն ու գլուխ-գլխի տալով մի բան անեն”,- “Երկրին” ասել են գյուղացիները:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ