13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԸՆՏՐԱՆԻ

Ձերբակալվել է հայ մանյակը, ով սարսափի մեջ է պահել Մոսկվան /վիդեո/

Մոսկվայում ձերբակալվել է մի հայ տղամարդ, որին մեղադրում են մի շարք կողոպուտների եւ բռնաբարությունների մեջ: Ինչպես հայտնել են Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները, մի քանի ամիս շարունակ հանցագործը սարսափի մեջ է պահել մայրաքաղաքի հարավարեւելյան շրջանը: Սպառնալով դանակով` նա բռնաբարել է կանանց , իսկ հետո գողացել նրանց զարդերը: Զոհերից մեկին նա ստիպել է իր հետ մոտենալ բանկոմատին եւ […]

Թիվ 38 ընտրատարածքում թեժ է լինելու

Henaran.am-ի տեղեկություններով, պետեկամուտների  օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի, այլ կերպ ասած` հարկային ոստիկանության  պետ Մերուժան Սիմոնյանը օրերս  ազատվել է աշխատանքից: Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նա ասաց, որ հեռախոսով չի պատասխանում հարցերի, քանի որ ով իմանա ում հետ է խոսում: “Կարող է ցանկացած մարդ զանգել եւ հարցնել”,-ասաց նա: Henaran.am-ի թղթակիցը  իր հերթին հավաստիացրեց, որ կարող է […]

Ինչի՞ց է խուսափում Անժելայի “տղամարդու” փաստաբանը

Արդեն տեղեկացրել ենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանը սկսել է 25-ամյա Կարեն Արայանի դատավարությունը, ով մեղադրվում է դերասանուհու  ինտիմ նկարները համացանցում տարածելու գործում: Դատական նիստը  ընթանում է դռնփակ: Ըստ որոշ լրատվամիջոցների, Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի գրավի դիմաց ամբաստանյալին ազատ արձակեն: Սակայն […]

Հունվարի 23-ը ոսկե տառերով է գրվելու աշխարհում մարդու իրավունքների տարեգրքում. Հայաստանի ԱԳ նախարար /վիդեո/

 Քիչ առաջ Ֆրանսիայի սենատի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը քրեականացնող  օրինագծի առթիվ հայտարարություն է արել ՀՀ արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը: “Այսօր Սենատի ընդունած որոշումը 2001 թվականին Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին օրենքի տրամաբանական շարունակությունն է: Այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլև աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում եւ […]

ՀՀ գլխավոր դատախազի եղբայրն իր աշխատանքն արդեն խորհրդարանում է տեսնում

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում /թիվ 6 ընտրատարածք/ մեծամասնական ընտրակարգով կառաջադրվի նույն վարչական շրջանի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայր Ռուբեն Հովսեփյանը: Henaran.am-ի հետ զրույցում այսօր Ռուբեն Հովսեփյանը հաստատեց այդ  տեղեկությունը: “Իմ աշխատանքն արդեն խորհրդարանում եմ տեսնում”,- Henaran.am-ին ասաց Ռուբեն Հովսեփյանը: Մեր դիտարկմանը, թե որպես համայնքապետ, Ռուբեն Հովսեփյանն իր առաքելությունն ավարտվա ՞ծ է համարում, Ռուբեն […]

Ադրբեջանը կանխատեսում է, թե ով է լինելու Եվրատեսիլի հայաստանյան մասնակիցը /վիդեո/

“Եվրատեսիլ-2012″-ի պաշտոնական կայքում հունվարի 18-ին նշվեց այն մասին, որ Հայաստանը մասնակցելու է 2012 թվականի մայիսի 22-26-ին Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլ-2012 երգի միջազգային մրցույթին: Ըստ այդ տեղեկատվության` Հայաստանը 42 այլ երկրների հետ հայտ է ներկայացրել` մասնակցելու երգի մրցույթին: Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով, թե ով կներկայացնի Հայաստանը, հանրությանը շուտով հայտնի կդառնա՝ հատուկ հայտարարությամբ: Ադրբեջանական մամուլն […]

ՀՀԿ-ն հաստատում է մեծամասնականի թեկնածուներին

Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀԿ-ում քննարկվում են մեծամասնական ընտրակարգով առաջադրվողների թեկնածությունները: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, արդեն կան ընտրատարածքներ, որտեղ թեկնածությունները հաստատված են: Այսպես. Արմավիրի թիվ  21 ընտրատարածքում առաջադրվելու է ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր  Նահապետ Գեւորգյանը, որը անցած անգամ ընտրվել է համամասնական ցուցակով: Այստեղից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է  ԲՀԿ-ական  Ռուստամ Գալստյանը: Ըստ արմավիրցների, նրանք անհիշելի ժամանակներից իրար դեմ “թուր […]

Բանակում տարին “ամփոփվում է” գոտու վրա. օրվա կադրը

 Գաղտնիք չէ, որ բանակում ծառայողները ժամեր եւ օրեր են հաշվում, որ օրացուցային երկու տարին ինչքան հնարավոր է շուտ “ավարտվի”: Բացի այն, որ զինվորները օրացույցի վրա պարզապես  օրերն են ջնջում, զինվորական գոտու վրա էլ` ամիսն էն “ամփոփում”: Նկարում` զինվորական գոտի է, որի հետեւի մասում ուղղիչ գրիչով /շտրիխ/ պատկերված է 12 վանդակ է: Դրանցից յուրաքանչյուրը, ըստ Henaran.am-ի […]

Դու արդեն “տունն ես մնացել”…

Մինչեւ վերջերս   թվում էր, թե  “տունը մնացած”արտահայտությունը   վաղուց արդեն դուրս է  մնացել հայերի բառապաշարից,  բայց… “Գիտնական” մեր  հարեւաների դիտարկմամբ` 22 տարեկանից  հետո   սկսվում  է  “տունը  մնացած”  հիվանդությունը` այն  է ` “քթի   մազությունը”, ոչ  մեկին չհավանելը, փող չունենալը եւ նման շատ պատճառներ: Վտանգավոր փուլը սկսվում  է 29 տարեկանում,  ավելի ճիշտ հենց      ավարտվում  է այդ  տարիքում: Վերջնական ախտորոշումը` […]

Կտխրեր, որ չքննադատեին

Մշակույթի նախարարը, թերեւս, այն պաշտոնյաներից մեկն է, որի հասցեին հնչող քննադատությունները երբեք չեն դադարում: Մշակույթի վիճակից դժգոհ են գրեթե բոլորը:  Հասմիկ Պողոսյանին օրերս կրկին քննադատեցին արվեստագետները` երգահան Ռուբեն Հախվերդյանն ու դերասան Սերգեյ Դանիելյանը: Ռուբեն Հախվերդյանն անգամ իրեն առաջարկեց մշակույթի նախարարի պաշտոնում: Henaran.am-ը փորձել է պարզել, թե ինչպես է վերաբերում  Հասմիկ Պողոսյանն իրեն ուղղված քննադատություններին : […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի