25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը կանխատեսում է, թե ով է լինելու Եվրատեսիլի հայաստանյան մասնակիցը /վիդեո/

Լյուսիա Մուն

Եվրատեսիլ-2012″-ի պաշտոնական կայքում հունվարի 18-ին նշվեց այն մասին, որ Հայաստանը մասնակցելու է 2012 թվականի մայիսի 22-26-ին Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլ-2012 երգի միջազգային մրցույթին: Ըստ այդ տեղեկատվության` Հայաստանը 42 այլ երկրների հետ հայտ է ներկայացրել` մասնակցելու երգի մրցույթին:

Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով, թե ով կներկայացնի Հայաստանը, հանրությանը շուտով հայտնի կդառնա՝ հատուկ հայտարարությամբ: Ադրբեջանական մամուլն այս տեղեկությունը մեկնաբանում է հետևյալ կերպ.

“Հայերը բազմիցս հայտարարել էին՝ իբր զգուշանում են իրենց մասնակցի կյանքի համար, ուստի չեն բացառում երգի մրցույթին այս տարի չմասնակցելու տարբերակը: Ապա նրանք հայտարարեցին, որ սպասում են անվտանգության երաշխիքներ Ադրբեջանի կողմից, սակայն դրանք չստանալով հանդերձ էլ՝ մասնակցելու որոշում են կայացրել:

Փաստորեն, մինչ այդ Հայաստանն իսկական թատրոն էր բեմադրել համացանցային ֆորումներում՝ ահաբեկված զոհի կարգավիճակ որդեգրելով”: Ավելին, Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում խորհուրդ տալու, թե որ երգիչը ներկայացնի Հայաստանը Եվրատեսիլում: Ադրբեջանական կայքերը հաղորդում են, որ Նիդեռլանդների հայ համայնքը միաձայն կողմ է, որպեսզի նշանակալից այս մրցույթում Հայաստանի հանրապետության ներկայացուցիչը լինի այժմ ԱՄՆ-ում բնակվող, սակայն իրականում Բաքվում ծնված ու մեծացած Լյուսիա Մունը:

Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների՝ Dear Angel անունը կրող, Նիդեռլանդների հայերին միավորող կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է. “ՀՀ Հանրային հեռուստանընկերությունը վերջապես ազդարարեց Եվրատեսիլ 2012-ին մասնակցելու որոշման մասին: Մենք միայն ողջունում ենք, և առաջարկում որպես մասնակից ուղարկել Լյուսիա Մունին, որի թեկնածությունը ցանկալի է Նիդեռլանդներում բնակվող բոլոր հայկական լրատվամիջոցների, կազմակերպությունների, ընկերությունների և ողջ համայնքի համար …”:

Մեջբերելով այն անհայտ կազմակերպության հայտարարությունը՝ ադրբեջանցի լրագրողներն ամեն հարմար առիթի շեշտում են, որ իրենք ևս դեմ չեն, քանի որ երգչուհու մանկությունն ու պատանեկությունն անցել են Բաքվում:

Հարկ է նշել, որ Dear Angel կազմակերպության հայտարարությունը մեծ տարածում չի գտել հայկական կայքերում, իսկ ադրբեջանցիները, հղում տալով հայկական մամուլին, շատ պարզ պատճառով մոռացել են հիշատակել այն, որ Մունը սերում է Արցախից: Բացի այդ, հայտարության մեջ նշվել է, որ Նիդեռլանդների հայությունն ամենամեծ ապտակն է համարում Ադրբեջանին հայերի մասնակցության իրողությունը, քանի որ այդ կերպ մենք ևս մեկ անգամ կապացուցենք, որ չենք վախենում թշնամու հողի վրա ելույթ ունենալուց:

Անի Մարգարյան

http://youtu.be/Llu6C1mhGQU

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ