22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչի՞ց է խուսափում Անժելայի “տղամարդու” փաստաբանը

Արդեն տեղեկացրել ենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանը սկսել է 25-ամյա Կարեն Արայանի դատավարությունը, ով մեղադրվում է դերասանուհու  ինտիմ նկարները համացանցում տարածելու գործում:

Դատական նիստը  ընթանում է դռնփակ: Ըստ որոշ լրատվամիջոցների, Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի գրավի դիմաց ամբաստանյալին ազատ արձակեն: Սակայն դատարանը մերժել էր` պարզաբանելով, որ դատաքննության ընթացքում պետք է լսվեն կարեւոր վկաներ, իսկ դրսում լինելով` ամբաստանյալը կարող է ճնշում գործադրել նրանց նկատմամբ։

”Ի՞նչ միջնորդություն, ի՞նչ բան, ով ա ասել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կարենի փաստաբանը: “Նման բան չի եղել, ես հաստատ միջնորդություն չեմ ներկայացրել: Եվ իմացեք, դռնփակ դատական նիստ է, էդքան մի զանգեք, ոչինչ չեմ կարող ասել”,-ասաց փաստաբանը:

Ի դեպ, չգիտես ինչու փաստաբանը մի տեսակ կաշկանդված էր, երբ դատարանում լրագրողները վերջինիս  հարցրեցին` ինքն է արդյո՞ք  փաստաբանը, վերջինս ասաց` ոչ: Սակայն քիչ անց նա  մտավ նիստերի դահլիճ: Դահլիճ չէին թողնում նույնիսկ Կարենի հարազատներին: Անժելա Սարգսյանն ու նրա ներկայացուցիչը դատարանում չէին: Այստեղից կարելի է եզրակացնել, որ դահլիճ մտնողը հենց  Կարեն Արայանի փաստաբանն էր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ