25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն հաստատում է մեծամասնականի թեկնածուներին

Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀԿ-ում քննարկվում են մեծամասնական ընտրակարգով առաջադրվողների թեկնածությունները: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, արդեն կան ընտրատարածքներ, որտեղ թեկնածությունները հաստատված են:

Այսպես. Արմավիրի թիվ  21 ընտրատարածքում առաջադրվելու է ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր  Նահապետ Գեւորգյանը, որը անցած անգամ ընտրվել է համամասնական ցուցակով: Այստեղից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է  ԲՀԿ-ական  Ռուստամ Գալստյանը:

Ըստ արմավիրցների, նրանք անհիշելի ժամանակներից իրար դեմ “թուր ու թվանք” են:

Հիշեցնենք, որ անցած տարի դեկտեմբերին,  Ռուստամ Գասպարյանի` Ջանֆիդա գյուղում գտնվող տան ուղղությամբ կրակոցներ են հնչել: Շրջանառվեց նաեւ այն տարբերակը, որ դա Նավոյի` Նահապետ Գեւորգյանի մարդկանց գործն է, ինչը վերջինս հերքեց:

Փոխարենը, ինչպես անցած`  2007թ-ի ԱԺ ընտրություններում,  այս անգամ նույնպես ՀՀԿ-ն Կոտայքի չորս` թիվ 25, 26, 27, 28 ընտրատարածքները տվել է ԲՀԿ-ին:

Վայոց ձորում /թիվ 39/մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է “Ջերմուկ գրուպ”-ի սեփականատեր Աշոտ Արսենյանը: Նա նույնպես ՀՀԿ-ի համամասնական ցուցակով է ընտրվել: Այս ընտրատարածքից պատգամավոր է ՀՀԿ-ական Սամվել Սարգսյանը: Իսկ Արարատի մարզի թիվ 16 ընտրատարածքում , որը ընդգրկում է Մասիս քաղաքն ու  տարածաշրջանի գյուղերը, առաջադրվելու է ՀՀԿ անդամ, բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը: Այստեղից պատգամավոր է ԲՀԿ անդամ Տիգրան Ստեփանյանը:

Ի դեպ, ՀՀԿ-ն որոշել է մեծամասնականով ընտրված ներկայիս պատգամավորների զգալի մասին փոխել: Թեեւ գործարար պատգամավորները չեն պատրաստվում մանդատից հրաժարվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ