10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կտխրեր, որ չքննադատեին

Մշակույթի նախարարը, թերեւս, այն պաշտոնյաներից մեկն է, որի հասցեին հնչող քննադատությունները երբեք չեն դադարում: Մշակույթի վիճակից դժգոհ են գրեթե բոլորը:  Հասմիկ Պողոսյանին օրերս կրկին քննադատեցին արվեստագետները` երգահան Ռուբեն Հախվերդյանն ու դերասան Սերգեյ Դանիելյանը: Ռուբեն Հախվերդյանն անգամ իրեն առաջարկեց մշակույթի նախարարի պաշտոնում:

Henaran.am-ը փորձել է պարզել, թե ինչպես է վերաբերում  Հասմիկ Պողոսյանն իրեն ուղղված քննադատություններին : “Լավ էլի, լավ էլի … Գիտեք ինչ, եթե քննադատելուց ոչ մի բան չեն ասում, ինչի՞ն արձագանքեմ: Ես արձագանքում եմ առողջ քննադատությանը եւ շատ ուրախանում եմ, երբ ինձ ասում են` այ այստեղ խնդիր կա, եկեք ուղղենք:

Ինձ այդ կարգի հայտարարությունները չեն հետաքրքրում, երբ ես անկիրթ ձեւաչափի հետ եմ  գործ ունենում, կոռեկտ ձեւաչափով, խնդրեմ, ես բաց եմ”,- նշել է Հասմիկ Պողոսյանն ու հավելել. ”Երբ ուղղակի ասում են` շատ վատ է, սարսափելի վիճակ է, եւ ընդհանրապես, ես ավելի լավ մշակույթի նախարար կաշխատեմ, թող աշխատեն, ես դեմ չեմ”:

Մշակույթի նախարարը կարծում է, որ քննադատությունն իր հասցեին շատ է, որովհետեւ ոլորտն է մեծ եւ հետաքրքրում է հանրությանը: “Ես շատ ավելի կտխրեի, եթե ինձ չքննադատեին, եթե ես նկատելի չլինեի եւ մշակույթի ոլորտով հետաքրքրվող չլիներ: Ես աշխատում եմ այնպես, ինչպես հարկ եմ համարում, ինչպես գտնում եմ ճիշտ: Մեկի դուրը կարող է գալ, մյուսինը` ոչ: Մեկը կարող է իմ աշխատանքը լավ գնահատել, մյուսը` վատ”,-Henaran.am-ի հետ զրույցը եզրափակել է Հասմիկ Պողոսյանը: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ