11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դու արդեն “տունն ես մնացել”…

Մինչեւ վերջերս   թվում էր, թե  “տունը մնացած”արտահայտությունը   վաղուց արդեն դուրս է  մնացել հայերի բառապաշարից,  բայց…

“Գիտնական” մեր  հարեւաների դիտարկմամբ` 22 տարեկանից  հետո   սկսվում  է  “տունը  մնացած”  հիվանդությունը` այն  է ` “քթի   մազությունը”, ոչ  մեկին չհավանելը, փող չունենալը եւ նման շատ պատճառներ:

Վտանգավոր փուլը սկսվում  է 29 տարեկանում,  ավելի ճիշտ հենց      ավարտվում  է այդ  տարիքում: Վերջնական ախտորոշումը` դու արդեն   “տունն  ես  մնացել”…

ՀՀ վիճակագրական ծառայության  տվյալներով  (ի   դեպ, այստեղ  տղամարդիկ մի  քիչ կանհանգստանան)  ամուրի    տղամարդկանց   թիվը  կազմում  է  348,308, իսկ կանանց թիվը`294,681:

Փաստորեն,  “տունը   մնացածներով”  ահագին  էլ շատ   ենք…

Հետաքրքիր է նաեւ այն,  որ  գիտնականները եւս համակարծիք  են մեր հարեւանների հետ: Ըստ  նրանց` ամուսնանալու     լավագույն   տարիքը 23-27-ի սահմաններում է:

Սոցիալական   հարցումները եւ հոգեբանական վերլուծությունները ցույց են  տվել,  որ  տարիքային այս սահմանը   լավագույնն  է ամուր ընտանիք կազմելու  համար…

Եթե չունեք ժամանակ  լավ հարսնացու կամ  փեսացու  գտնելու.  դե ասենք  աշխատում եք,  կարիերա  եք  կերտում,  թեզ  եք   գրում, “խոպանում  եք”  կամ  պարզապես զբաղված եք այս  կամ այն գործով` հոգ  չէ: Ձեզ կօգնեն  փորձված  մարդկանցից  բաղկացած  ձեր լավը ցանկացող  բարեկամական “ավագանին”` հորքուր,  մորքուր, քեռի, հոպար,  հարեւան Արշալույս տատիկը …

Առավել ակտիվը,  անշուշտ,  տղայի հարազատներն   են,  որոնք ջանք  ու եռանդ  չեն խնայում   հարսնացու գտնելու   համար. այն  էլ  ինչպիսի հարսնացու` անող-դնող,  եփող-թափող , ցանկալի` է նաեւ  բարձրագույն  կրթությամբ: Դե ի վերջո` օջախ է մտնելու …

Բայց արի ու տես 21-րդ   դարում` ամուսանանալու  տարբերակները բազմաթիվ են,  կարող ենք եւ “տունը չմնալ”...

Եվրոպական մեթոդներ  եւս  կան` դիմում  ես  ազգային  ամուսնական   գործակալություն, ներկայացնում  ես  պահանջների   top-ը, վճարում ես  կլորիկ գումարը եւ կարող ես  բախտդ  բացված համարել…

Պարզապես “տունը   մնացած” իմ բարեկամ,  ընտրեք ինքներդ` “հիվանդությունից” ազատվելու համար ում դիմել.  ազգուտակին,  ամուսնական   գործակալությանը,  ինտերնետին …

Ամեն   դեպքում, իմացիր,  բոլորը քո կողքին  են, միայն  ժամանակն  է քեզ  դեմ…

Առայժմ “տունը մնալու” հիվանդությամբ  չտառապող Սեդա Մանուկյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ