“Պուտին” ակումբ Երեւանում

Հայկական երիտասարդական հասարակական կազմակերպությունների եւ ԱՊՀ երկրների երիտասարդական միության ղեկավարող խորհրդի կողմից որոշում է ընդունվել փետրվարի 2-ից Հայաստանում բացել “Պուտին” ակումբ:
Ակումբի բացման նպատակն է ՌԴ վարչապետ, նախագահի թեկնծու Վլադիմիր Պուտինի` ռուս-հայկական հարաբերությունների, պատմության եւ ընդհանուր հաղթանակների մասին գաղափարների տարածումը, ինչպես նաեւ աճող սերնդի դաստիարակումը:
“Պուտին” ակումբը կգործի Հայաստանում Ռուսական գրքի տներում: Մասնակիցները հնարավորություն կունենան օգտվել գրականությունից եւ փաստագրական ֆիլմեր դիտել Պուտինի մասին, ինչպես նաեւ քննարկումներ անցկացնել նրա գաղափարների, սկզբունքների եւ ծրագրերի շուրջ:
Ակումբը նաեւ իր կայքը կունենա ինտերնետում` անգլերեն եւ ռուսերեն լեզուներով: