26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մանկապիղծի զոհն են դարձել սեփական երեխաները

Դանիացի մանկապիղծի զոհն է դարձել 9 մարդ, որից 7-ը` նրա սեփական երեխաներն են, որոնցից ամենափոքրը 4 տարեկան է եղել:

Առաջին անգամ մանկապիղծին կասկածել են 2005-ին, երբ նա տեղափոխվել է Սկերպինգ քաղաք: Նոր հարեւաններին նրա պահվածքը տարօրինակ է թվացել, սակայն, չնայած մի շարք զանգերին սոցծառայություններ, ոստիկանությունը չի շտապել ստուգել ընտանիքը, եւ  հանցագործին ձերբակալել են 2010-ին միայն:

Պարզվել է, որ 55-ամյա մանկապիղծը, որին մամուլում արդեն կոչել են “դանիական հրեշ” անունով, 16 տարիների ընթացքում բռնաբարել է իր  7 եւ եւս 2 երեխաների: Առաջին զոհը, որի մասին հայտնի է դարձել, նրա որդին է, որին հանցագործը բռնաբարել է, երբ երեխան ընդամենը 4 տարեկան է եղել` կապելով նրա ձեռքերը եւ փակելով բերանը:

Հանցագործի նկարն առայժմ չի հրապարակվում, սակայն համացանցում տարածվել են նրա` ոչնչով աչքի չընկնող տան նկարները:

Դատական լսումներն այս գործով կսկսեն փետրվարին: Դատախազը պնդում է, որ չարագործին պետք է ցմահ բանտարկության ենթարկել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ