18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Գերմանիայի նորընտիր նախագահն Էրդողանին խոհեմության կոչ է արել

Գերմանիայի նորընտիր նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Բունդեսթագում տեղի ունեցած երդման արարողության ժամանակ կոչով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Շտայնմայերը մտահոգություն է հայտնել Եվրոպայի և մասնավորապես Թուրքիայի ապագայի համար: «30 տարի առաջ Թուրքիա մեկնողը տեսնում էր հետամնաց մի երկիր: Մարդիկ աղքատ էին: Միլիոնավոր մարդիկ աշխատանք որոնելու նպատակով լքում էին […]

Թուրք երիտասարդը վախեցրել է Էրդողանին՝ փորձելով գրկախառնվել նրա հետ (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճում գտնվող մի երիտասարդ վազելով բարձրացել է բեմ և փորձել գրկախառնվել Էրդողանի հետ: Անսպասելի միջադեպը վախեցրել է Էրդողանին, ու վերջինս ձեռքով հետ է հրել անծանոթին՝ մինչ վրա կհասնեինթիկնապահները: Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության՝ միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Շըրնաք նահանգում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նահանգային ժողովին […]

Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում. Ավստրիայի վարչապետ

Ավստրիայի նորընտիր վարչապետ Սեբաստիան Քուրցը անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման խնդրին: Թուրքական «haber7.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ գերմանական «Bild» թերթի հետ զրույցում Քուրցը վերահաստատել է Թուրքիայի հարցում ավելի վաղ իր արտահայտած դիրքորոշումը. «Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում»: Անդրադառնալով նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությանը, թե յուրաքանչյուր եվրոպական երկիր պետք է որոշակի քանակությամբ փախստականներ ընդունի, Քուրցը նշել է, որ […]

Փայլանի հայտարարության հիման վրա Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել

Թուրքիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել  Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի հայտարարության հիման վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Alevinet» լրատվական կայքը` հղում անելով դատախազությունը հայտարարությանը: Նշվում է, որ Գարո Փայլանը որպես գործով վկա ցուցմունք տալու նպատակով հրավիրվել է դատախազություն: Հիշեցնենք, որ պոլսահայ պատգամավորը Թուրքիայի մեջլիսում հայտնել էր, որ ըստ իրեն […]

ԱՄՆ-ում խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկած Էրդողանի կողմնակիցներից 2-ը ընդունել են իրենց մեղքը

Վաշինգտոնում շարունակվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների և նրա կողմակիցների կողմից խաղաղ ցուցարաների վրա հարձակման միջադեպի գործով  դատը: «Deutsche welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ գործով 19 մեղադրյալներից 2-ը՝ ազգությամբ թուրք 45-ամյա Սինան Նարինը և 50-ամյա Էյուփ Յըլդըրըմը ընդունել են իրենց մեղքը: Նշենք, որ բախմանը մասնակից 19 հոգին  (որից 15-ը Էրդողանի թիկնապահներն են) մեղադրվում են […]

Էրդողանը գոհ է Երուսաղեմի վերաբերյալ ՄԱԿ-ի որոշումից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գոհունակություն է հայտնել Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կայացրած որոշումից: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ Էրդողանը թեմայի վերաբերյալ հրապարակում է կատարել Twitter»-ի իր պաշտոնական էջում. «Գոհունակությամբ ենք ընդունում այն փաստը, որ Երուսաղեմի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ներկայացված բանաձևն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ: Ակնկալում ենք, որ Թրամփի կառավարությունը […]

Կայսերիի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կվերանորոգվի

Թուրքիայի Կայսերի քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կվերանորոգվի: Թուրքական «Hürriyet» թերթի տեղեկացմամբ՝ Կայսերիի քաղաքապետարանը եկեղեցու վերանորոգման համար 3.5 միլիոն թուրքական լիրա (մոտ 915 հազար ԱՄՆ դոլար) կհատկացնի: Կայսերիի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտնել է, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության Կայսերի շրջանի մշակութային հուշարձանների պահպանության խորհրդի թույլտվությունը ստանալուց հետո 2018-ի տարեսկզբին կավարտեն եկեղեցու վերականգման նախագիծը: […]

Էրդողանը պատասխանում է Թրամփի սպառնալիքներին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեկտեմբերի 20-ին արած այն հայտարարությանը,որ եթե դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունենալիք քննարկմանը և քվեարկությանը՝Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ,որևէ երկիր,ով ստանում է ֆինանսական և ռազմական օգնություն Վաշինգտոնից դեմ քվեարկի՝կզրկվի ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունից,ասել է.”Հարգելի Թրամփ,Դուք չեք կարող գնել Թուրքիայի կամքը […]

Հայաստանը Թուրքիայի հետ՝ ընդդեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի. Ժամանակ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձեւ, որով կոչ է արել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից: Բանաձեւին կողմ են քվեարկել 128 երկրներ, այդ թվում` Հայաստանը, ձեռնպահ՝ 35-ը, իսկ դեմ են եղել ինը երկրներ՝ ԱՄՆ, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն եւ Տոգոն: Եմենի եւ Թուրքիայի ներկայացուցիչների պատրաստած բանաձեւի տեքստում նշվում […]

Երուսաղեմի հարցը տեղափոխելու ենք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Երուսաղեմի հարցով բանաձևի նախագիծը կտեղափոխի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ Էրդողանը այս մասին հայտարարել է Ջիբութիի նախագահ Իսմաիլ Օմար Գուլլեհի հետ հանդիպումից հետո Անկարայում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Էրդողանը մասնավորապես ասել է. «Երուսաղեմի պատմական կարգավիճակը փոխել նախատեսող այդ վտանգավոր քայլը (ԱՄՆ-ի կողմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի