19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գերմանիայի նորընտիր նախագահն Էրդողանին խոհեմության կոչ է արել

Գերմանիայի նորընտիր նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Բունդեսթագում տեղի ունեցած երդման արարողության ժամանակ կոչով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Շտայնմայերը մտահոգություն է հայտնել Եվրոպայի և մասնավորապես Թուրքիայի ապագայի համար:

«30 տարի առաջ Թուրքիա մեկնողը տեսնում էր հետամնաց մի երկիր: Մարդիկ աղքատ էին: Միլիոնավոր մարդիկ աշխատանք որոնելու նպատակով լքում էին երկիրը՝ մեկնելով եվրոպական երկրներ: Այսօրվա Թուրքիան այլ է: Թուրքիան տնտեսական վերելք ապրեց, բարեփոխումների փուլով անցավ, միևնույն ժամանակ Եվրոպայի հետ մերձեցման գործընթացով անցավ: Մենք՝ գերմանացիներս, խրախուսեցինք և աջակցեցինք բոլոր այդ գործընթացներին: Սակայն այսօրվա Թուրքիային գոհունակությամբ չենք կարող նայել», -ասել է Շտայնմայերը:

Գերմանիայի նախագահը դատապարտել է անցյալ ամառ տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձը: Բայց նաև նշել է, որ իրենք տասնյակ տարիներով մտավախություն ունեն, որ Թուրքիայի բոլոր ձեռքբերումները կարճ ժամանակում կորստյան կմատնվեն:

«Այդ մտահոգությամբ էլ նախագահ Էրդողանին կոչ եմ անում. վտանգի մի ենթարկեք այն ամենը, ինչ կառուցել եք համատեղ ջանքերով: Մենք ուրախ կլինենք դեպի մեղմացում  տանող ցանկացած ազդակի համար: Բայց վերջ տվեք ֆաշիզմի հետ համեմատություններին, որոնք կրկնել անգամ չեմ կարող: Մի կտրեք կապերը նրանց հետ, ովքեր ցանկանում են գործընկեր լինել Թուրքիայի հետ: Հարգեք օրենքի գերակայությունը, մամուլի և լրագրողների ազատությունը: Եվ ազատ արձակեք Դենիզ Յուջելին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մեղադրել էր ֆաշիստական մեթոդներ կիրառելու մեջ և հայտարարել, որ եթե գերմանացիները չամաչեն, այսօր էլ գազային խցիկներ ու համակենտրոնացման ճամբարներ կկառուցեն:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ