05 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՄՆ-ում խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկած Էրդողանի կողմնակիցներից 2-ը ընդունել են իրենց մեղքը

Վաշինգտոնում շարունակվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների և նրա կողմակիցների կողմից խաղաղ ցուցարաների վրա հարձակման միջադեպի գործով  դատը:

«Deutsche welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ գործով 19 մեղադրյալներից 2-ը՝ ազգությամբ թուրք 45-ամյա Սինան Նարինը և 50-ամյա Էյուփ Յըլդըրըմը ընդունել են իրենց մեղքը:

Նշենք, որ բախմանը մասնակից 19 հոգին  (որից 15-ը Էրդողանի թիկնապահներն են) մեղադրվում են ատելության հողի վրա բռնություն գործադրելու, ինչպես նաև զենքի կիրառմամբ հաձակման փորձ իրականացնելու մեջ:

Հիշեցնենք՝ մայիսի  16-ին  ԱՄՆ–ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքներիներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝  բողոքելով Էրդողանի`ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները և նրա աջակիցները հարձակվել էինխաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպիհետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամԷդ Ռոյսը պահանջել է պատասխանատվության ենթարկել բախումը հրահրածԹուրքիայի նախագահի թիկնապահներին: Սենատոր Ջոն Մըքքեյնը պահանջել էարտաքսել ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպանին:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ