18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Չավուշօղլուն խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Սիրիայի քրդերի համագործակցությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է ԱՄՆ-ի որոշումը՝ Սիրիայի քրդական ուժերից նոր զորախումբ ստեղծելու մասին:  Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի դաշնակցային ուժերի անունից նման որոշում կայացնել: Ըստ նրա` այդ որոշմամբ տարածաշրջանում «քաոս կստեղծվի»: «ԱՄՆ-ն պետք է հստակեցնի՝ ում կողմից է ինքը, դաշնակիցների՞, թե՞  ահաբեկիչների: […]

Հազարավոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելու

Թուրքիայի Քարաման նահանգում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու առաստաղի որմնանկարները տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրության  են արժանանում: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Քաղաքի հնագույն Թափուջաք թաղամասում գտնվող եկեղեցին բյուզանդական ժամանակաշրջանից մնացած բազիլիկ եկեղեցու օրինակ է համարվում: Ըստ աղբյուրի՝ ստույգ տեղեկություն, թե որ թվականին է կառուցվել եկեղեցին, չկա. այն թվագրվում է […]

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Կանադա, որտեղ մասնակցել է Կորեական պատերազմի (1951-1953թթ) մասնակից երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին: Թուրքական «Mynet» լրատվամիջոցի համաձայն՝ մինչ գագաթնաժողովի մեկնարը լրագրողների հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին: «Թուրքիայի Հանրապետությունը և վերջինիս խորհրդարան ոչ մեկի պատմության մասին որոշում չի կայացնում: Այդ ամենին սկզբունքորեն դեմ ենք: Մասնավորապես պատմական […]

Գործողությունը ցանկացած պահի կարող է սկսվել. Էրդողանը՝ Աֆրին ներխուժելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը ցանկացած պահի կարող են ներխուժել Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող, սահամանամերձ Աֆրին շրջան: Միջանկյալ նշենք, որ պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» զինված ուժերին՝ YPG-ին: «Թուրքիայի զինված ուժերը ամենակարճ ժամանակահատվածում  Աֆրինի և Մանբիչի հարցը լուծելու են:  Գործողությունը ցանկացած պահի […]

Ստամբուլում Արա Գյուլերի պատվին միջոցառում է կազմակերպվել

Ստամբուլում, աշխարհահռչակ ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի պատվին հատուկ երեկո է կազմակերպվել: Միջոցառմանը մասնակցել են հայտնի լուսանկարիչներ, բարձրաստիճան հյուրեր, որոնց թվում է եղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը: Նա, ելույթում շեշտելով Արա Գյուլերի աշխատանքների կարևորությունը, ասել է. « Նրա լուսանկարները պատմություն են պատմում. Դալիի պատմությունը, Պիկասոյի պատմությունը: Դա մեզ համար շատ կարևոր է, քանզի […]

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է ԱՄՆ-ի ու Սիրիայի քրդերի համագործակցությունը

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Սիրիայի քրդերի կողմից «Հյուսիսային բանակ» անվանումով զորախմբի ստեղծմանը միջազգային կոալիցիայի, հատկապես՝ ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ այդ երկրի արտաքին գերատեսչության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ ասվում է. «ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական նոր զորախմբի, այսպես կոչված «Հյուսիսային բանակի» ստեղծման մասին միջազգային մամուլում հայտնված տեղեկությունների առթիվ հունվարի 10-ին Թուրքիայում ԱՄՆ-ի […]

Թուրքիայում մանկական պոռնոգրաֆիկ նյութերի տարածման համար ՀՀ քաղաքացի է կալանավորվել

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության 24-ամյա քաղաքացի Մ. Մ.-ին, ով կասկածվում է մանկական պոռնոգրաֆիկ նյութերի ու ներբեռնման տարածման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Գործողությունն իրականացվել է ամերիկյան «Կորած և շահագործման ենթարկված երեխաների ազգային կենտրոն»-ի (NCMEC) հետ համագործակցության արդյունքում: Կենտրոնը Ստամբուլի ոստիկիանությանը տեխնիկական տվյալներ է տրամադրել մանկական […]

Թուրքիայի քեմալական կուսակցության անդամը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) խմբակցության անդամ Ջանան Քաֆթանջըօղլուն 2012թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող գրառում է կատարած եղել «Twiter» միկրոբլոգում: Թուրքական «Egehaber» լրատվամիջոցն անդրադարձել է տկն Քաֆթանջըօղլուի՝ վերջին տարիների աղմկահարույց հայտարարություններին, որոնք տեղ են գտել սոցցացներում: Մասնավորապես՝  2012թ. ապրիլի 24-ին նա «Twiter»-ում գրել էր. «Այսօր Հայոց ցեղասպանության օրն է: Մենք այսօր Թաքսիմում ոգեկոչում ենք […]

ԱՄՆ-ն զգուշացրել է իր քաղաքացիներին խուսափել Թուրքիա այցելելուց

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը զգուշացրել է իր երկրի քաղաքացիներին, որ Թուրքիան, Սուդանը, Վենեսուելան և մի շարք այլ երկրներ ներառվել են անվտանգության տեսանկյունից 3-րդ աստիճանի ռիսկային գոտու մեջ: Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝  այդ պատճառով ամերիկացիներին խորհուրդ է տրվել Թուրքիա մեկնելուց առաջ «ծանրութեթև անել», ապա նոր որոշում կայացնել: Այս զգուշացման հետ կապված Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Թուրքիայում […]

Էրդողանի պապը Սարիղամիշի ճակատամարտում մահացել է սառնամանիքից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր մորական պապը՝ Մուսթաֆա օղլու Քեմալը մահացել է Սարիղամիշի հանրահայտ ճակատամարտի ժամանակ: Միջանկյալ նշենք, որ թուրքական զորքերը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշայի գլխավորությամբ 1914-ի դեկտեմբերի 20-ին հարձակում սկսեցին ռուսական զորքերի դեմ Սարիղամիշի ուղղությամբ։ Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ Թուրքիայի նախագահը նշել էր, որ իր պապը այդ օրերին զենքը  ձեռքին ցրտահարվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի