27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանի պապը Սարիղամիշի ճակատամարտում մահացել է սառնամանիքից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր մորական պապը՝ Մուսթաֆա օղլու Քեմալը մահացել է Սարիղամիշի հանրահայտ ճակատամարտի ժամանակ:

Միջանկյալ նշենք, որ թուրքական զորքերը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշայի գլխավորությամբ 1914-ի դեկտեմբերի 20-ին հարձակում սկսեցին ռուսական զորքերի դեմ Սարիղամիշի ուղղությամբ։

Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ Թուրքիայի նախագահը նշել էր, որ իր պապը այդ օրերին զենքը  ձեռքին ցրտահարվել է և մահացել: Հետագայում պարզվել է, որ օսմանյան արխիվներում Էրդողանի պապի անունը չի ներառվել Սարիղամիշի ճակատամարտում զոհվածների ցուցակում, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում:

Կարճ ժամանակ անց Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ՝ տեղեկացնելով, որ Էրդողանի պապը չի ներառվել «նահատակների» ցուցակում, քանի որ նա մահացել է ոչ թե թշնամու հարվածից, այլ եղանակային ցուրտ պայմաններից:

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է մի փաստաթուղթ, որում  նշված է, որ Էրդողանը պապը ծնվել է 1882թ. Թուրքիայի Ռիզե նահանգի Ուլուջամե գյուղում:

Հիշեցնենք, որ Սարիղամիշի ճակատամարտը եղել է առաջին համաշխարհային պատերազմում ռուսական և օսմանյան կայսրությունների ամենամեծ ռազմական բախումներից մեկը։ Բուն մարտական գործողությունները տևել են դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 17-ը։ Ավարտվել է թուրքերի լիակատար պարտությամբ։ Տեղեկություններ կան այն մասին, որ այդ ժամանակ հայերն են Էնվերին փրկել ռուսների մոտ գերի ընկնելուց:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ