28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Երուսաղեմի հարցը տեղափոխելու ենք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Երուսաղեմի հարցով բանաձևի նախագիծը կտեղափոխի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ Էրդողանը այս մասին հայտարարել է Ջիբութիի նախագահ Իսմաիլ Օմար Գուլլեհի հետ հանդիպումից հետո Անկարայում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Էրդողանը մասնավորապես ասել է. «Երուսաղեմի պատմական կարգավիճակը փոխել նախատեսող այդ վտանգավոր քայլը (ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը-EH) կանխելու նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրած բանաձևը ցավոք ԱՄՆ-ի վետոյի պատճառով չընդունվեց: Կարևորում ենք խորհրդի մնացած 14 անդամների կողմից բանաձևի նախագծին ցուցաբերած աջակցությունը: Այժմ բանաձևը տեղափոխելու ենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա»:

Էրդողանը հույս է հայտնել, որ Գլխավոր ասամբլեայի 2/3-ը կաջակցի առաջարկվող բանաձևին՝ կոչ անելով բոլոր անդամ երկրներին «տեր կանգնել Երուսաղեմի պատմական կարգավիճակին»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը, որը չի ճանաչում Երուսաղեմի կարգավիճակը և կոչ անում չեղարկել այս որոշումը: Քվեարկության արդյունքում փաստաթուղթը 14 կողմ ձայն է հավաքել: ԱՄՆ-ը` որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, օգտագործել է վետոյի իր իրավունքը:

Նախագծում ասվում էր, որ «ցանկացած որոշում և գործողություն, որ ենթադրում է Երուսաղեմի բնավորության, կարգավիճակի և ժողովրդագրական կազմի փոփոխություն, իրավական ուժ չունի, անվավեր է և պետք է չեղարկվի»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ