18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Պոլսում բողոքում են Աթեշյանի դեմ

Ստամբուլում փետրվարի 11-ին Բուն Բարեկենդանի տոնին անցկացվող պատարագի ժամանակ բողոքել են Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ:  Բողոքի համար պատճառ էր դարձել փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքության կրոնական ժողովի որոշումը: Ժողովը, տեղի տալով պետության պահանջներին, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին վերականգնել էր պատրիարքի փոխանորդի պաշտոնում:  Աթեշյանի դեմ բողոքը տեղի է ունեցել Ֆերիքյոյ թաղամասում գտնվող հայկական եկեղեցում, որտեղ անցակցվող պատարագին […]

Էրզրումցիները կիսվում են Քարդաշյանի նկարներով ու գրում՝ «իմ համերկրացին»

«Պարզվել է, որ Քիմ Քարդաշյանի նախնիները էրզրումցիներ են»,-գրում է թուրքական «Gazeteguncel» կայքը: Աղբյուրը, հղում անելով անգլիական «Daily Mail» թերթին, նշում է, որ Քարդաշյանի նախնիներն ապրել են Էրզրումի և Կարսի գյուղերում: Քիմի հայրական պապը` Թաթոսը, 1913 թվականին գաղթել է Միացյալ Նահանգներ: Այժմ Կարսի Քարաքալե գյուղում ապրող Մուամեր Չոփուր անունով քաղաքացին պնդում է, որ ինքը Քիմի զարմիկն […]

Վիզաների դյուրացման հարցում Ռուսաստանը Թուրքիայի հետ զիջման չի գնա առայժմ

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Յերխովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան առայժմ պատրաստ չէ վերացնել Անկարայի հետ առկա սահմանափակումները վիզաների տրամադրման հարցերում։ «Այս պահին Թուրքիան միակողմանի հեշտացնում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզաների տրամադրման հարցը՝ նպատակ ունենալով ավելացնել Թուրքիա մեկնող  ռուս զբոսաշրջիկների թիվը։ Ռուսաստանը, սակայն, առայժմ պատրաստ չէ դեռևս 2010թ․ ստորագրված երկկողմանի վիզաների […]

«Էրդողանը Պապի հետ հանդիպելու համար նվիրատվություն է արել Վատիկանին»․ Թուրք պատգամավոր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բավական մեծ գումար է նվիրաբերել Վատիկանին, որպեսզի կարողանա հանդիպել Հռոմի պապի հետ: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ նման պնդում է արել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավոր Հալուք Փեշքենը: Վերջինը գրավոր հարցապնդում է ներկայացրել մեջլիս՝ հարցնելով, թե ինչքան գումար է ծախսել Էրդողանը Պապի հետ հանդիպելու համար: «Արդեն որևէ երկրի ղեկավարի […]

Կրոնական ժողովը ընդունեց Աթեշյանին պահելու թուրքական որոշումը

Պոլսոյ Հայոց պատրիարքի ընտրութեան տագնապին կապակցութեամբ Թուրքիոյ ներքին գործոց նախարար Սիւլէյման Սոյլուի հետ հայ համայնքի ներկայացուցիչներու հանդիպման լոյսին տակ, Փետրուար 9ին, պատրիարքարանին մէջ նիստ մը գումարուեցաւ՝ Կրօնական ժողովի ատենապետ Սահակ եպս. Մաշալեանի հրաւէրով։ Անցեալ տարի, նոյն մարմինին կողմէ պատրիարքի տեղապահ ընտրուած Գարեգին արք. Պէքճեանը, նախքան նիստը, Սահակ սրբազանին բանաւոր յայտնած էր, թէ պիտի չմասնակցի հաւաքին, […]

Բեքչյանը հրաժարական տվեց, Աթեշյանը վերադարձավ փոխանորդի պաշտոնին

Պոլսի հայոց պատրիարքարանում կրոնական ժողով է գումարվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորությամբ:  Ժողովը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարի 5-ին պատրիարքարան ուղարկված Թուրքիայի Ներքին գործերի նախարարության նամակը քննարկելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է Պոլսի հայկական «Ժամանակ» թերթը, պատրիարքի տեղապահ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին բանավոր հայտնել է իր հրաժարականի մտադրության մասին՝ չցանակնալով մասնակցել ժողովին։ Խորհրդակցությունից […]

Թուրք-քրդական նոր բախումներ Աֆրինում

Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում թուրք-քրդական նոր բախումներ են տեղի ունեցել: Թուրքական «Ihlas» լրատվական գործակալության համաձայն՝ Աֆրինում Սիրիայի քրդական ուժերի հարձակման հետևանքով 5 թուրք զինվոր է վիրավորվել, 5 հոգի էլ վիրավորվել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումից: Վերջինս «Ձիթենու ճյուղ» գործողությունում հանդիսանում է պաշտոնական Անկարայի դաշնակիցը: Բախումները տեղի են ունեցել Աֆրինի Բուրսեյա և […]

Եվրախորհրդարանի որոշումը՝ Թուրքիայի ներքաղաքական դրության վերաբերյալ

Եվրախորհրդարանը (ԵԽ) եկել է այն եզրակացության, որ Թուրքիայում դեռևս պահպանվող  արտակարգ դրությունը նպատակ ունի ճնշել երկրի ընդդիմությանը, սահմանափակել խոսքի և մտքի ազատությունը: Ըստ «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ ԵԽ-ն քննարկում է անցկացրել «Թուրքիայում մարդու իրավունքների դրությունը» թեմայով: Քննարկումից հետո Թուրքիայի ներքաղաքական ներկայիս վիճակը դատապարտող որոշում է ընդունվել: Որոշման մեջ ասվել է, որ ԵԽ-ն խորապես մտահոգված է Թուրքիայում օրենքի […]

Էրդողանի հովանավորությամբ Աֆրինում թալան է (տեսանյութ)

Հունվարի 20-ին Թուրքիայի բանակի ստորաբաժանումների հետ Սիրիայի քրդական Աֆրին շրջանի ներխուժած «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) կոչվող խմբավորումների զինյալները կողոպտում են խաղաղ բնակիչների տները: Քրդական «ANF» լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են Աֆրինի Ռաջո շրջանի մի գյուղում զինյալները գողանում բնակիչների հավերն ու հնդկահավերը: Աղբյուրի հաղորդմամբ՝ արաբերեն խոսող զինյալները իրար հետ խոսելիս ասում են […]

Մանրամասներ թուրք նախարարի և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումից

Ստամբուլի նահանգապետարանը հայ համայնքի հիմնադրամների ղեկավարներին հրավիրել էր հանդիպման նահանգապետի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ: «Ակօս» շաբաթաթերթը հայտնում է, որ ձեռք բերված տեղեկությունների համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրության հարցը: Փաստաբան Սեպուհ Ասլանգիլը, որը գլխավորում է պատրիարքի ընտրությունները համակարգող Նախաձեռնակ մարմինը, անդրադարձել է նահանգապետարանի՝ պատրիարքարան ուղարկած նամակին, որտեղ հայնտում էր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի