18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Էրդողանը փոխել է տվել Աթաթուրքի պատվին անվանակոչված մարզադաշտի անունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է անվանափոխել Էսքիշեհիր քաղաքում կառուցված մարզադաշտը, որն ի սկզբանե կրում էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը: Ըստ թուրքական «Tgrthaber.com.tr»  կայքի՝ այդ մասին տեղեկացրել է «Էսքիշեհիր սպորտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Հալիլ Ունալը: Պատմել է, որ օրեր առաջ Էսքիշեհիր այցելած Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նախագահն առաջարկել է մարզադաշտն անվանակոչել […]

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան պողոտան անվանակոչվել է «Ձիթենու ճյուղ»

Անկարայի քաղաքապետարանը անվանափոխել է «Նևզաթ Թանդողան» պողոտան, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի դեսպանատունը: Փողոցն այսուհետև կկրի «Ձիթենու ճյուղ» անունը՝ «ի պատիվ» համանուն ռազմական գործողության, որը Թուրքիայի ԶՈՒ-ն իրականացնում է Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինում: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Sabah» թերթը,  որոշումից անմիջապես հետո ԱՄՆ դեսպանատան առջև գտնվող ցուցանակը, որի վրա նշվում է փողոցի անունը, փոխվել է: Նշվում […]

Պոլսի հայոց պատրիարքարանին է վերադարձվել «Սանասարյան հան» շենքի սեփականության իրավունքը

Հանրապետական շրջանում հայերից բռնագրավված բազմաթիվ անշարժ գույքերից մեկը՝ պատմական «Սանասարյան հանի» շենքը դատարանի որոշմամբ վերադարձվել է Պոլսի Հայոց պատրիարքարանին: Այս մասին գրում է Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի կայքը՝ հղում անելով պատրիարքարանի իր աղբյուրներին: Պետության կողմից առգրավված և Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնված Սանասարյան հանի նկատմամբ սեփականության իրավունքը ետ ստանալու նպատակով պատրիարքարանը թուրքական դատարան էր դիմել […]

Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել

Քրդական «Mezopotamya» գործակալության թղթակից Մելիքե Ջեյհանը և թողարկող խմբագիր Էլիֆ Չեթիները Ստամբուլում բերման են ենթարկվել: Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի՝ լրագրողները ձերբակալվել են Ստամբուլի Հաջը Ահմեթ թաղամասում, որտեղ վերջիններս պատրաստվում էին ռեպորտաժ նկարել: Նրանք, առանց որևէ բացատրության ձերբակալվել ու տարվել են ոստիկանական բաժանմունք: Մինչև այժմ հայտնի չէ լրագրողների ձերբակալության պատճառը: Աղբյուր`    Ermenihaber.am    

Հայոց ցեղասպանության հարցով Անկարան դժգոհություն է հայտնել Հոլանդիան ներկայացնող դիվանագետին

Թուրքիայի արտգործնախարարություն է հրավիրվել Անկարայում Հոլանդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Ուեստստրատեն, որպեսզի իր դժգոհությունը հայտնի  Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ այդ երկրի խորհրդարանում քննարկման դրվելիք 2 օրինագծերի կապակցությամբ: Ըստ թուրքական «Marmaragazetesi» թերթի կայքի՝ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը պնդել է, որ այդ օրինագծերը, որոնք քննարկման են դրվելու խորհրդարանում՝ առաջիկա շաբաթների ընթացքում, պատրաստվել են Հոլանդիայի հայամետ քաղաքական […]

Թուրք-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն, եթե քրդերը դուրս գան Մանբիչից. Չավուշօղլու

Անկարայում կայացել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Ըստ  «Demokrathaber» լրատվական կայքի՝ հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել, որի ժամանակ հայտնի է դարձել, որ 2 երկրները պայմանավորվել են քայլեր անել թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Չավուշօղլուն հայտնել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող են կարգավորել, միայն  այն բանից […]

Թուրքիայի ագրեսիվ պահվածքի մասին տեղեկացրել ենք ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին. Հունաստանի վարչապետ

Վերջին շրջանում Հունաստանի և Թուրքիայի միջև Էգեյան ծովում մեծացած լարվածությունը տեղափոխվել է ՆԱՏՕ-ի հարթակ։ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիային մեղադրել է ագրեսիվ պահվածքի համար։ Նա տեղեկացրել է, որ Հունաստանը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին։ Ցիպրասն ընդգծել է, որ իրենք չեն հանդուրժի Հունաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հարձակումները և հիշեցրել, որ Հունաստանի սահմանները […]

Թուրքիայում ռազմաուսումնական ինքնաթիռ է կործանվել

Փետրվարի 16-ին Թուրքիիայի Իզմիր նահանգում կործանվել է  «SF-260D» ռազմաուսումնական ինքնաթիռը: Թուրքական «Sabah» և «Sozcu» պարբերականները, հղում անելով Թուրքիայի զինուժին, նշում են, որ վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռի 2 օդաչուները: Դեպքի վայր են ժամանել փրկարարական ծառայությունը, որոնք որոնողական աշխատանքներ են իրականացնում: Ինքնաթիռը կործանվել է թռիչքից 23 րոպե անց: Նշվում է, որ օդաչուները համապատասխան փորձ ունեցել են […]

Հայ ընտանիքի՝ հայատառ թուրքերենով գրված 100-ամյա նամակները վերածվել են գրքի

Թուրք պատմաբան Շյուքրու Ըլըջաքը հետազոտել է մի հայ ընտանիքի՝ 100 տարվա պատմություն ունեցող հայատառ թուրքերենով գրված նամակները:  «Gazeteduvar» լրատվական կայքի համաձայն՝ նամակները հավաքագրվել են և վերածվել գրքի՝ «Սիրելի որդուս՝ Կարապետին» խորագրով: Այն հրատարակվել է «PressHistory» հրատարակչության կողմից: Պատմաբանը պատմել է, որ նամակները պատկանել են ծագումով Թուրքիայի Կեսարիա քաղաքի Էֆքեյե գյուղից Հարություն Քոջայանին, ով մինչ ցեղասպանությունը, ծանր պայմանների պատճառով  Օսմանյան […]

Թուրքիայում կբացվի Վանի թագավորութան պատմությանը նվիրված թանգարան

2018թ.-ին ապրիլի 10-ին Վան քաղաքում բացվելու է թանգարան, որտեղ ներկայացված կլինեն Վանի թագավորության (Ուրարտու) պատմությանը նվիրված գտածոներ և բացառիկ նմուշներ: Ըստ թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի՝ Վանի նահանգապետ և համանուն քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Մուրաթ Զորլուօղլուն հայտնել է, որ թանգարանի բացումը վաղուց էր նախատեսված, սակայն որոշակի խնդիրների պատճառով հետաձգվում էր: Թանգարանի շինարարությունը, որը դեռևս շարունակվում է, ֆինանսավորվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի