28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիայում կբացվի Վանի թագավորութան պատմությանը նվիրված թանգարան

2018թ.-ին ապրիլի 10-ին Վան քաղաքում բացվելու է թանգարան, որտեղ ներկայացված կլինեն Վանի թագավորության (Ուրարտու) պատմությանը նվիրված գտածոներ և բացառիկ նմուշներ:

Ըստ թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի՝ Վանի նահանգապետ և համանուն քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Մուրաթ Զորլուօղլուն հայտնել է, որ թանգարանի բացումը վաղուց էր նախատեսված, սակայն որոշակի խնդիրների պատճառով հետաձգվում էր:

Թանգարանի շինարարությունը, որը դեռևս շարունակվում է, ֆինանսավորվել է Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից (10մլն թուրքական լիրա, որը համարժեք է 263 622.23 դոլարի):

Բացման արարողությանը հրավիրվելու են Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Նուման Քուրթուլմուշը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ թանգարանի համար երկար ժամանակ նմուշներ են հավաքագրվել շրջակա տարածքներից: 2013թ. դրությամբ նմուշների թիվը հասնում էր 87 հազարի:

Ակնկալվում է, որ այն հանդիսանալու է Թուրքիայի ամենամեծ թանգարաններից մեկը: Թանգարանը զբաղեցնում է 54.000 մ² տարածք:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ