26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էրդողանը փոխել է տվել Աթաթուրքի պատվին անվանակոչված մարզադաշտի անունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է անվանափոխել Էսքիշեհիր քաղաքում կառուցված մարզադաշտը, որն ի սկզբանե կրում էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը:

Ըստ թուրքական «Tgrthaber.com.tr»  կայքի՝ այդ մասին տեղեկացրել է «Էսքիշեհիր սպորտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Հալիլ Ունալը: Պատմել է, որ օրեր առաջ Էսքիշեհիր այցելած Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նախագահն առաջարկել է մարզադաշտն անվանակոչել ակումբի հովանավոր «ETİ» ընկերության անունով:

«Մարզադաշտի անվանափոխության հարցով նախագահի հետ խորհրդակցեցի: Ամեն դեպքում նա է մեզ համար կառուցել տվել այս մարզադաշտը, նրա հետ պիտի քննարկեի թեման: Նախագահն ասաց, որ մարզադաշտին կհամապատասխանի «ETİ» ընկերության անունը: «ETİ»-ի և մեր ակումբի միջև բարեկամական հարաբերություններ կան: Շնորհակալություն ենք հայտնում հանրապետության նախագահին՝ աջակցության համար»,- ասել է ակումբի նախագահը:

Նշվում է, որ «Էսքիշեհիր սպորտի» նորակառույց մարզադաշտի համար «Աթաթուրքի անվան մարզադաշտ» անունը բավարար ժողովրդականություն չի վայելել ֆուտբոլասերների շրջանում՝ ավելի շատ կիրառվել է Էսքիշեհիրի նոր մարզադաշտ անվանումը: Այդ պատճառով էլ անվանափոխության որոշում է կայացվել:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ