18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Աթեշյանը և Շիրինօղլուն ապացուցեին, որ Թուրքիայի սիրելիներն են. Մաշալյան

Պոլսի հայոց պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ֆեյսբուքի էջում անդրադարձել է պատրիարքարանի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին: Այժմ Պատրիարքի ընտրությունների անցկացման անհնարինությունը եպիսկոպոսը բացատրել է նրանով, որ 1863 թվականի ազգային սահամանդրության և պետության կողմից 1961 թվականին սահմանված պատրիարքի ընտրության կանոնակարգում ներառված են կետեր, որոնք ենթադրում են եկեղեցու և պետության համաժամանակյա գործակցություն: Ըստ Մաշալյանի՝ որքան […]

Ամենալավ թուրքը մեռած թուրքն է. Հունաստանի նախկին ԱԳ նախարար

Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսը Թուրքիայի հետ ունեցած սահմանային խնդիրների մասին խոսելիս օգտագործել է Կիպրոսում տարածված «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է» արտահայտությունը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Պանգալուսը նման արտահայտություն է արել «Skai» ռադիոկայանի եթերում Թուրքիայի ու Հունաստանի միջև Էգեյան ծովում առաջացած հերթական սահմանային միջադեպի մասին խոսելիս: Նշվում է, որ 2 երկրների առափնյա նավերի բախման […]

Ռուսաստանը և Թուրքիան կարող են նոր պայմանագիր կնքնել S-400-ների շուրջ

Թուրքիան և Ռուսաստանը 2020 թ. պատրաստվում են ևս մեկ S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման շուրջ պայմանագիր կնքել: Ըստ թուրքական «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝  այդ մասին հայտնել է ռուս մի դիվանագետ, ում անունը չի հրապարակվում: Նրա խոսքերով՝  S-400 ՀՕՊ համակարգերի 2-րդ խմբաքանակը նախատեսվում է Թուրքիային մատակարարել 2021թ.-ին: Ծրագրվում է, որ նոր պայմանագրով թուրքական կողմը  ռուսական կողմի արտոնագրի […]

«Սովոր ենք նման հայտարարությունների». ԱՄՆ-ը պատասխանել է Էրդողանի՝ օսմանյան ապտակի մասին հայտարարությանը

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որում վերջինս ասել էր, թե ակնհայտ է, որ ԱՄՆ-ում օսմանյան ապտակ չեն կերել: Ըստ «CNN Turk»-ի՝ ամենօրյա մամուլի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք պետքարտուղարությանը չի անհանգստացնում Թուրքիայում հնչող հակաամերիկյան հայտարարությունները, որոնք գնալով ավելի կոշտ բնույթ են ստանում: Նոյերթն ի […]

Մենք որևէ մեկին ոչ մի թիզ հող չունենք տալու. Թուրքիայի նախագահ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատախանելով ամերիկացի հրամանատարի՝ Թուրքիային ուղղված այն հայտարարությանը, որ եթե Սիրիայում Թուրքիայի ԶՈՒ-ն իրենց հարվածի ապա իրանք պատախան կտան, ասել է. «Ակնհայտ է, որ նրանք երբևէ օսմանյան ապտակ չեն կերել»: Ըստ թուրքական «haberler» լրատվական կայքի՝ Էրդողանը իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում ունեցած ելույթում կոշտ հայտարարություններ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին, ասելով. «Մինչև […]

Դինքի գործով երկու կասկածյալներ ազատ են արձակվել

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով երկու կասկածյալներ ազատ են արձակվել։ «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Դինքի գործով զբաղվող Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը քննության է առել կասկածյալներ Օքան Շիմշեքի և Վեյսել Շահինի բողոքը։ Վերջիններս կալանքի տակ էին գտնվում, սակայն դատարանը բավարարել է նրանց բողոքը և ազատ արձակել։ Դատական վճռում որպես հիմնավորում […]

Էրդողանը զգուշացրել է Հունաստանին և Կիպրոսին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Եվրամիության պաշտոնյաների հայտարարություններին, ըստ որոնց՝ Թուրքիան խախտում է Էգեյան ծովում Կիպրոսի ինքնիշխանությունը: Միջանկյալ նշենք, որ բանն նրանում է, որ Թուրքիան փորձում է խոչընդոտել Կիպրոս կղզում հունական կողմի և միջազգային կազմակերպությունների՝ տեղի  նավթի և գազի հորատման և արտահանման աշխատանքներին: Էրդողանը նշելով, որ  իրենք ուշիուշով հետևում են Կիպրոսում և Էգեյան […]

Ախուրյանն անցած թուրք ձկնորսը ձերբակալվել է Հայաստանի սահմանապահների կողմից. Milliyet

Կարսի՝ Հայաստանին սահմանակից Դիգոր (պատմ. Տեկոր) շրջանի հատվածում հայ-թուրքական սահմանն անցած Թուրքիայի քաղաքացի Կ. Ա.-ն ձերբակալվել է հայկական կողմի սահմանապահների կողմից: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ Կ. Ա.-ն Ախուրյան գետում ձուկ որսալիս մոտեցել է գետի հայկական ափին՝ խախտելով հայ-թուրքական սահմանը: Վերջինս ձերբակալվել է սահմանապահների կողմից: Թուրքական կողմը տեղեկացվել է պատահածի մասին, ինչից հետո Դիգորի գավառապետ […]

Կամ մեր հարաբերությունները կկարգավորվեն, կամ էլ ամբողջովին կվատանան. Չավուշօղլուն ԱՄՆ-ին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ հանդիպումից առաջ խոսել  է  թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ: «Արդեն չենք ցանկանում լսել ԱՄՆ-ի խոստումները: Մենք այժմ հստակ քայլեր ենք ցանկանում տեսնել: Գյուլենական համայնքի, Սիրիայի քրդական ուժերի հարցում  ԱՄՆ-ի  հետ մեր շփումներում լուրջ սխալներ ենք տեսնում: Մեզ տրված խոստումները չիրականացվեցին: Կամ մեր հարաբերությունները կկարգավորվեն, կամ էլ […]

Ստիպված եմ լքել Պոլիսը. Բեքչյանի հրաժեշտի նամակը

2017 թվականի մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիոսկոպոս Բեքչյանը հրաժեշտի նամակով դիմել է պոսլահայությանը: Բեքչյանը, նամակում ներկայացնելով պատրիարքի տեղապահի ընտրության ընթացքը, նշել է, որ 50 տարի արտասահմանում ապրելուց հետո Թուրքիա վերադառնալու միակ նպատակն է եղել կազմակերպել նոր պատրիարքի ընտրությունը: Բեքչյանը նշել է, որ խորապես սխալվել է՝ կարծելով, թե  այս հարցում  բարեխղճորեն և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի