26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էրդողանը զգուշացրել է Հունաստանին և Կիպրոսին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Եվրամիության պաշտոնյաների հայտարարություններին, ըստ որոնց՝ Թուրքիան խախտում է Էգեյան ծովում Կիպրոսի ինքնիշխանությունը:

Միջանկյալ նշենք, որ բանն նրանում է, որ Թուրքիան փորձում է խոչընդոտել Կիպրոս կղզում հունական կողմի և միջազգային կազմակերպությունների՝ տեղի  նավթի և գազի հորատման և արտահանման աշխատանքներին:

Էրդողանը նշելով, որ  իրենք ուշիուշով հետևում են Կիպրոսում և Էգեյան ծովում  տեղի ունեցող զարգացումներին,  Հունաստանին և Կիպրոսի հունական կողմին զգուշացրել է, որ չիրականացվեն «չափը անցնող» քայլեր, ինչպես նաև «սխալ հաշվարկներ»:

Թուրքիայի նախագահը միջազգային նավթային  ընկերություններին կոչ է արել չդառնալ «գործիք» հունական իշխանությունների ձեռքում:

Նա սպառնացել է երկու կողմերին, որ Թուրքիայի զինուժին պատկանող ռազմանավերը, ինքնաթիռները ուշադիր հետևում են տեղի ունեցող իրադարձություններին:

«Թուրքիան վաղուց հետևում և իրականացնում է միջազգային պայմանագրերից  բխող իր իրավունքները և այդպես էլ շարունակվելու է: Մեզ համար կապ չունի Աֆրինն է, թե Կիպրոսը»,-ասել է Էրդողանը:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ