17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայի քաղաքականությունը սպառնում է ՀՀ անվտանգությանը, ձեռք է բերվել աննախադեպ ծավալի սպառազինություն. Փաշինյան (Տեսանյութ)

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար, ՊՆ 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Թուրքիան շուրջ 30 տարի շարունակում է փակ պահել հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականություն է վարում տարածաշրջանում։ Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի այդ երկրի գործողությունների կապակցությամբ […]

Վերջապես լուծվեց Պոլսի հայոց պատրիարքի ընտրության թնջուկը

Ազգային ներկայացուցչական ժողովը դեկտեմբերի 11-ին ընտրեց Պոլսի հայոց պատրիարք։ 12 տարի փաստացի ղեկավար չունենալուց հետո Պոլսի հայ համայնքը երկարատեւ ինտրիգներից հետո վերջապես պատրիարք ունեցավ։ Պոլսո 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Հիշեցնենք, պատրիարքի ընտրությունների չափանիշները թուրքական իշխանությունները սահմանել էին այնպես, որ մասնակցելու հնարավորություն ունեին միայն Թուրքիայում գործող եպիսկոպոսները։ Ըստ այդմ՝ Պոլսի պատրիարքի աթոռի համար երկու […]

Մեծ աղմուկ Թուրքիայում. գերմանացիները Աթաթուրքին համեմատել են Ադոլֆ Հիտլերի հետ

Թուրքիայում մեծ աղմուկ է հանել գերմանական ARD հեռուստաընկերության պատրաստած վավերագրական ֆիլմը:  «Մոռացված կոտորած. ինչպե՞ս Աթաթուրքը կոտորեց ալևիներին» անվամբ ֆիլմը պատմում է  Դերսիմում ալևիների ջարդերի մասին, որի հրանհանգը տվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:    Նշենք, որ տարածված տեսակետ կա, ըստ որի՝ ալևիներն առանձին էթնիկ խումբ են՝ համասերված հայերից, քրդերից, թուրքերից: Իսկ իրենք` ալևիները, իրենց դասակարգում […]

Ֆրանսիացի պատգամավորները պահանջում են հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից

Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված ութ քաղաքական ուժի 59 պատգամավոր հանդես է եկել Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով։ Ֆրանսիացի պատգամավորները նախագահ Էմանուել Մակրոնից մասնավորապես պահանջել են միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը: «Մենք խիստ զայրացրել է Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի բանակի հարձակումների և միջազգային իրավունքի նորմերը ոտնահարող զավթողականության հանդեպ արևմտյան ժողովրդավարական պետությունների […]

Թուրքական մամուլը հաստատել է ընդդեմ Հայաստանի ռազմական ծրագրի գոյությունը

Թուրքական մամուլն անդրադարձել է շվեդական Nordic Monitor-ի կողմից բացահայտված ծրագրին՝ Հայաստանի դեմ «Altay» ծածկանունով ռազմաօդային հարվածի թուրքական ծրագրի մասին։ Թուրքական veryansintv.com-ը ծրագրի մանրամասները հրապարակող լրագրողներին անվանել է դավաճաններ, Թուրքիային մատնողներ և պետական շահի դեմ գործողներ՝ չհերքելով, սակայն, ծրագրի առկայությունը։

ՀՀ քաղաքացիները մնացել են Ստամբուլի օդանավակայանում՝ չկարողանալով գալ Հայաստան

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթը սպասարկող միակ ավիաընկերությունը՝ Atlas Global-ը, հայտարարել է բոլոր ուղղություններով թռիչքները դադարեցնելու մասին: Տեղեկացնում է «Milliyet»-ը։: Չվերթները դադարեցվել են նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ը: Պատճառը Թուրքիայում տնտեսական վայրիվերումների պատճառով ընկերության ֆինանսական խնդիրներն են։ Ավիաընկերությունն այս մասին տեղյակ չի պահել ավիատոմսեր վաճառող ընկերություններին, և շատ ուղևորներ, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիներ, մնացել են Ստամբուլի օդանավակայանում՝ չկարողանալով գալ Հայաստան։

Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը ցեղասպանության գովքն է անում. Կարո Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) ընտված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է հայերի մասին Թուրքիայի նախագահի հայտարարությանը։ Էրդողանն ԱՄՆ-ում Հայաստանն անվանել էր «երեկվա պետություն», իսկ հայերին՝ «գաղթականներ»։ Դիմելով Էրդողանին՝ պոլսահայ պատգամավորն ասել է. «Հայ ժողովուրդն այլ ժողովուրդների հետ միասին  այս հողերում նստակյաց կյանք է վարել հազարավոր տարիներ: Նա քաղաքակրթություն է ստեղծել բոլոր այն […]

«Թուրքիան, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, չի վախենում իրականացնել նորը». Թուլսի Գաբբարդը կոչ է արել Թրամփին ու Սենատին ընդունել Հայոց ցեղասպանությունը /տեսանյութ/

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբբարդն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Սենատին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը՝ ապագա նոր ողբերգություններից խուսափելու համար: Կոնգրեսականի ելույթը Facebook-յան էջում հրապարակել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:  «Ամերիկյան միսիոներները և դիվանագետներն աշխարհին հայտնեցին, որ Օսմանյան կայսրությունը փորձում է բնաջնջել հայ քրիստոնյա ժողովրդին: ԱՄՆ-ն դարձավ ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ մարդկանց տունը: […]

Թուրքիան իր բոլոր ուժերը կներդնի ԼՂ խնդրի լուծման համար. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ելույթ է ունեցել Ստամբուլում անցկացվող «Միջազգային խաղաղ միջնորդությունն աշխարհում. արդյունքների ամփոփում և ապագայի վերլուծություն» խորագրով միջնորդական համաժողովում և անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին: Այս մասին տեղեկացնում է Haberler.com կայքը:   Իր ելույթում Չավուշօղլուն, մասնավորապես, նշել է, որ «Ադրբեջանի օկուպացված տարածքների հարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով»: Համաժողովի ավարտին պատասխանելով […]

Այն, ինչ տեղի է ունեցել իմ տատի հետ, չի կարող լինել հնագետների հարցը. Փայլանը՝ ի պատասխան Էրդողանի

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի ընդունման առիթով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանը:   Twitter-ի իր էջում Փայլանը, մասնավորապես, գրել է. «Էրդողանը Հայոց ցեղասպանության մասին ասում է. «Դա պատմաբանների աշխատանքն է: Դա հնագետների աշխատանքն է: Այս գործին որևէ քաղաքական շապիկ թող չհագցնեն»: Պատմաբանները չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի