25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիան թույլ չի տալու, որ հայ համայնքն ընտրություն կատարի. Հրանուշ Խառատյան

Պոլսո Հայոց պատրիարքարանի Հոգևոր խորհուրդը որոշում է կայացրել նոր պատրիարքի ընտրության գնալ պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ: Որոշում է ընդունվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և կրոնական ժողովի ընդհանուր ստորագրությամբ դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության ժամանակացույցը պետական մարմինների հետ համաձայնեցնելու համար: Պատմաբան Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ Թուրքիան թույլ չի տալու, որ հայ […]

Աթեշյանը Թուրքիայի ձեռքում խաղալիք է, անել են տալիս այն, ինչ ուզում են

«Թուրքիայում միշտ էլ փորձել են հայ համայնքին իրենց ձեռքի տակ պահել: Դա շատ նորմալ է, բայց հարց է, թե մենք կամ հայ համայնքն ի՞նչ է անում: Մենք պետք է տրվե՞նք այդ խաղերին, թե՞ պետք է կարողանանք մեր քաղաքականությունն առաջ տանել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ստամբուլահայ  թուրքագետ, թարգմանիչ Տիրան Լոքմագոզյանը:   «Այն ժամանակ, երբ հիվանդացավ […]

Ապրիլի 24-ին այդպիսի հայտարարությունը հայ ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ խորին վիրավորանք է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 24-ի ելույթն անվանել է Հայոց ցեղասպանության ժխտման նոր մակարդակ եւ «ազգի սպանությունների արդարացում»: Հայաստանի ղեկավարը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Թուրքիայի նախագահի ատելության խոսքին: Փաշինյանն արձագանքել է Էրդողանի ապրիլքսանչորսյան ելույթին. հիշատակի օր, երբ աշխարհասփյուռ հայերը հարգանքի տուրք էին մատուցում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին, սակայն […]

Հայոց ցեղասպանություն չկա, բայց դա չի նշանակում, որ չի էլ լինելու. թուրք ազգայնական գործիչը սպառնում է

Թուրքիայի  ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» կուսակցության (İyi)՝ Տրապիզոն նահանգի Արաքլը քաղաքի գրասենյակի գործադիր խորհրդի անդամ Թունջայ Սեյդիօղլուն իր թվիթերյան էջում գրառումներ է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: Սեյդիօղլուն, նախ հերքել է ցեղասպանության փաստը, ապա հայերին սպառնացել նոր ցեղասպանությամբ: Սեյդիօղլուն մասնավորապես գրել է. «Հայոց ցեղասպանություն գոյություն չունի: Սակայն դա չի նշանակում, որ չի […]

«Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին». Գարո Փայլանի գրառումը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության տարելիցին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. «Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին»: Հայ պատգամավորը հրապարակել է Հայոց ցեղասպանության ժամանակ Քյութահիայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Ֆաիք Ալի Օզանսոյի լուսանկարը, ով այդ տարիներին հրաժարվել էր իրականացնել հայերին տեղահան անելու ու կոտորելու երիտթուրքական կառավարության հրահանգը: «Հարգանքով խոնարհվում եմ բոլոր […]

Հե՜յ Հայսատան, դու էլ ունես, դուք էլ բացեք արխիվները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ելույթ է ունեցել «Թուրքիայի արխիվների զարգացման, տեսլականի և պատմագիտական ուսումնասիրությունների վրա դրանց ազդեցության մասին գիտաժողովում», որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին: Էրդողանը մեղադրել է այն երկրներին, որոնք «Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Թուրքիային մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության դասեր են տալիս»: Հայտարարել է, որ այդ երկրներն արյունոտ […]

Ցեղասպանության մասին Ջեմալ փաշայի թոռան գրառումը վրդովվեցրել է թուրք ազգայնականներին

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, Հայոց ցեղասպանության և  Հրանտ Դինքի  մասին գրառում է արել Twitter-ում, որը դարձել բուռն քննարկման առարկա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: Գրառումն արվել է ապրիլի 23-ին։ Ի դեպ, Ջեմալ փաշայի թոռը թուրք այն հրապարակախոսներից է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ «Սիրելի Հրանտ, գիտեմ, որ դու շատ հեռու ես, […]

Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի ապագան է. ռուս փորձագետը փաստեր է բերում

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ներկայացուցիչ Վիկտոր Նադեին-Ռաևսկին գիտակցում է, որ Թուրքիայի համար դժվար է Հայեց ցեղասպանության ոճրագործությունը ճանաչելը, սակայն դա պետք է արվի, ինչպես և Գերմանիան ճանաչեց Հոլոքոստը: Այս մասին նա խոսեց այսօր ՛՛ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր կազմակերպված ՛՛Առաջին համաշխարհային պատերազմի Կոսվկասյան ճակատը, ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն՛՛ […]

Ստամբուլում հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին Ստամբուլում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված 1915թ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Դրանցից մեկը կանցկացվի Շիշլի հայկական գերեզմանոցում՝ ի հիշատակ 2011թ․ ապրիլի 24-ին սպանված հայկական ծագումով Սեւակ Բալիկչիի։ 2011թ․ ապրիլի 24-ին 25-ամյա Սեւակը սպանվել էր Կոզլուկի զինվորական մասում, քրդական շրջանում, որտեղ ծառայում էր։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, նրան սպանող գնդակը պատահաբար է արձակվել։ Սեւակի ծնողները համոզված են, […]

Մենք ոտուձեռ ընկնելու անհրաժեշտություն չունենք․ Փաշինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ինչքան պետք է Հայաստանին, այնքան էլ պետք է Թուրքիային, եւ մենք ոտուձեռ ընկնելու անհրաժեշտություն չունենք: Այս մասին «Սիվիլնեթի» հետ հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ հնարավոր քայլերի մասին։ «Ամենակարևոր խնդիրը ՀՀ-ի միջազգային հեղինակությունը բարձրացնելն է և ՀՀ-ի ձայնը միջազգային հանրության համար ավելի լսելի դարձնելը։ Եվ ես կարծում եմ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի